Ադրբեջանը և Թուրքիան չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի Հանրապետության գոյությունը, իսկ մենք շարունակում ենք թաղված մնալ ճղճիմ խոսակցությունների և մեռելածին օրակարգերի մեջ

08.01.2025 16:36
842

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թ․ հունվարի 7-ին հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններին։ Նա անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին»։ Ալիևի խոսքով՝ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բաց լինի, և այն բաց կլինի»։

«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ ստեղծեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բաց լինի, և այն բաց կլինի։ Ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ նրա՝ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Ալիևն ասել է, թե Հայաստանը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները։

«Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների տված հացրազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն։

Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով՝ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։

«Հուսով եմ, որ խաղաղ պայմանագրի հետ կապված մեր բոլոր պայմանները կընդունվեն, քանի որ դրանցում ոչ մի արտառոց բան չկա»,- ասել է նա։

***

Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան։  Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

«Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող Երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցն օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգության պայմաններում չեն տեղակայվել «Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում», - ասել է նա։

***

2024 թ․ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվարկել է Հայաստանի նկատմամբ պահանջները։

«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հրապարակել է երևակայական վնասի թիվը։

«Վերջերս ավարտեցինք պատճառված վնասի վերլուծությունը, ընդ որում՝ մանրամասն վերլուծությունը։ Մենք դրա վրա ծախսել ենք 4 տարի, և ամեն ինչ փաստաթղթավորված է։ Խոսքն ավելի քան 150 միլիարդ դոլարի մասին է՝ այն վնասի, որը հասցվել է օկուպացիայի տարիներին»,-ընդգծել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը խոսում է Արցախյան առաջին պատերազմի արդյունքների մասին, որը հենց Ադրբեջանն էլ սանձազերծել է։

«Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է անի: Առաջինը՝ փոխի իր սահմանադրությունը: Որովհետև սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որը նախկին ԼՂԻՄ-ը հայտարարում է Հայաստանի մաս։ Ուստի Սահմանադրություն փոխելը մեր քմահաճույքը չէ, դա սոսկ օբյեկտիվ պայման է»,- շարունակել է Ալիևը։

«Եվ մեր երկրորդ պայմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնության դա ֆորմալ առումով անհնար է անել։ Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, բայց ֆորմալ առումով կա, և մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա ինչի՞ն է դա անհրաժեշտ։ Այսինքն՝ Հայաստանի դժկամությունը լուծարելու և մեզ հետ միասին ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով դիմելու համար վկայում է այն մասին, որ ռեվանշիստների ծրագրերը բավականին լուրջ են»,- հայտարարել է Ալիևը։

***

«2021 թվականից մինչ օրս Ադրբեջանն ավելի քան 19 միլիարդ մանաթ (մոտ 10 մլրդ դոլար) է հատկացրել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման համար»,- հունվարի 3-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ «Մեծ վերադարձ» ծրագիրը Բաքվի համար 2025-ին կշարունակի մնալ առաջնահերթություն։

Նա նշել է, որ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 միլիարդ մանաթ հատկացնել՝«օկուպացիայից ազատագրված հողերի վերականգնման համար, իսկ 2020 թվականից 2024 թվականը ներառյալ այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է մոտ 17,5 մլրդ մանաթ»։

«Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը ֆանտանստիկ տեմպերով է ընթանում։ Շուտով այդ շրջանները կդառնան ամենաժամանակակից, հարմարավետ և գեղեցիկ վայրերից մեկը ոչ միայն Ադրբեջանում, այլև Կովկասում և ամբողջ աշխարհում», - եզրափակել է Ալիևը։

2023-ի նոյեմբերին էր դեռ Ալիևը հայտարարել, որ մինչև 2026 թվականի վերջ նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձնել Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։ Նրա խոսքով՝ «Մեծ վերադարձ» ծրագրով նախատեսված է, որ 2026 թվականի վերջին Ֆիզուլիի շրջանում 22 հազար մարդ է բնակվելու, իսկ Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում»՝ 140 հազար մարդ։

Azatutyun.am

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08