Ավարտվեց Կապան քաղաքի 2024 թվականի նարդու առաջնությունը

05.12.2024 20:27
1319

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավարտվեց նոյեմբերի 25-ից մեկնարկած Կապան քաղաքի 2024 թվականի նարդու ամենամյա առաջնությունը։ Համայնքի բնակիչների ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու նպատակով՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ տարին է ինչ անց է կացվում նարդու առաջնությունը։ Հատկապես ոգևորիչ է այն հանգամանքը, որ առաջնության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին վկայում է ստացված հայտերի ավելացումը։ Այս տարի սիրողական նարդով զբաղվող շուրջ 75 մարդ հայտ է ներկայացրել։

Երկար խաղաձևով և անհատական կարգով անցկացված մրցաշարի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Յուրի Բալասանյանը և Ռաֆիկ Պողոսյանը, իսկ 3-րդ տեղի համար՝ Կարեն Մովսիսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ Թեժ ու համառ մրցապայքարում 3–րդ պատվավոր տեղին է արժանացել Կարեն Մովսիսյանը, 2–րդ հորիզոնականում էր Յուրի Բալասանյանը, իսկ 7։9 հաշվով Կապան քաղաքի 2024 թվականի նարդու չեմպիոն է հռչակվել Ռաֆիկ Պողոսյանը։

Մրցանակակիրները արժանացել են հավաստագրերի, մեդալների, ինչպես նաև համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական պարգևների:

Մրցանակները հանձնել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ շնորհավորելով և նոր հաջողություններ մաղթելով մասնակիցներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40