Ավելի քան 470 ուսուցիչ կամավոր ատեստավորմամբ հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ

04.05.2022 18:24
3015

Հայաստանում արդեն 470-ից ավելի ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հատ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ մյուս ուսուցիչների համար, սկսած այս տարվա ամռանից,  ատեստավորման գործընթացը կբացվի: Վարչապետը հույս հայտնեց, որ մնացած ուսուցիչները կօգտվեն այդ հնարավորությունից:

«Սա նաև քաղաքական հարց է: Երբ 2019 թվականին 10 տոկոսով բարձրացրեցինք ուսուցիչների աշխատավարձը, շատ ուսուցիչներից ստացանք արձագանք  այն մասին, որ համահարթ, նույն չափով բոլորինը բարձրացնելը ճիշտ չէ: Կան ուսուցիչներ, որոնք արժանի են ավելիին: Մենք որոշեցինք որդեգրել հետևյալ քաղաքականությունը, ոչ թե մենք որոշենք, թե որքան կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը, այլ ուսուցիչներն իրենք որոշեն՝ օգտվելով կամավոր ատեստավորման գործընթացից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այս նախաձեռնությամբ կարևոր բարեփոխումներից մեկը հասցրել են հանգրվանի: Ուսուցիչների աշխատավարձները կրկնապատկվել են մի քանի գործողությունների հանրագումարով:

«Դա արվում է նրա համար, որ մենք բոլորս՝ կառավարությունը, ծնողները, երեխաները համոզվեն, որ դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ: Խնդիրն այն չէ, որ մենք կասկածում ենք ուսուցիչների որակավորման: Պարզապես մենք հնարավորություն ենք տալիս, որ ուսուցիչները սեփական որակավորման մակարդակը բարձրացնելու խթան ունենան»,-ասաց վարչապետը:

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37