Ավստրիական ընկերությունը դադարեցրել է Bayraktar ԱԹՍ-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը

26.10.2020 16:40
2527

Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2 ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է գերմանական STANDARD-ը՝ վկայակոչելով Rotax ընկերության մամուլի խոսնակին։

«Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են թիրախավորված սպանությունների նպատակով ոչ միայն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այլև Ղարաբաղյան հակամարտությունում»,- նշում է լրատվամիջոցը:

STANDARD-ը տեղեկացնում է, որ մինչ այս Rotax ընկերությունը պատասխանատվություն չի զգացել իր շարժիչների օգտագործման նպատակի համար, քանի որ դրանք ի սկզբանե արտադրված են եղել թեթև և գերթեթև ինքնաթիռների համար, և գնորդին վաճառվել են նաև միջազգային գործակալությունների միջոցով: Մասնավորապես, Թուրքիային այդ շարժիչները մատակարարվում էին Իտալիայից։

Ինչպես մեկնաբանել է ընկերության մամուլի խոսնակը, ավստրիական ընկերությունն այսպիսով հետևում է իր մայր ընկերության՝ կանադական Bombardier Recreational Products-ի (BRP) հրահանգներին, որը նույնպես դադարեցրել է օդանավերի շարժիչների առաքումը «անհասկանալի օգտագործման երկրներ»։ Թե´ Կանադայում, թե´ Ավստրիայում բողոքի ցույցեր տեղի ունեցան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կանադական և ավստրիական արտադրության այս շարժիչները օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը կիրառում է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01