Այբբենարանից ընդհանրապես հանված են Մեսրոպ Մաշտոցի նկարը և նրա մասին տեղեկությունները

03.09.2025 11:34
594

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 1-ին Հայաստանում հնչեց ուստարվա առաջին զանգը՝ առանց մի շարք դասագրքերի, իսկ այբբենարանից ընդհանրապես հանված են Հայոց գրերի գյուտի և Մաշտոցի մասին տեղեկությունները

Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ահազանգում է և պահանջում բացատրություն, թե ինչու է ստացվել այնպես, որ առաջին դասարանի այբբենարանի դասագրքից բացակայում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի և՛ նկարը, և՛ հայոց գրերի գյուտի մասին հատվածները։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզաբանում ստանալու, սակայն այնտեղից նախընտրեցին երկար մտածել, գրավոր պատասխանել պաշտոնական հարցմանը: Իհարկե, ստանալուն պես կհրապարակենք։ Բայց քանի որ աղմուկը շատ մեծ էր, գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը ստիպված եղավ խոստովանական հայտարարություն տարածել. «Հարգելի՛ տիկին Կարին Տոնոյան, ինչ խոսք, միանգամայն ընդունելի է Ձեր դիտարկումը, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, և, անկասկած, այդ բացը կլրացվի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ հաջորդ հրատարակությունում։ Շնորհակալություն անչափ արժեքավոր դիտարկման համար…

Սակայն ուզում ենք վստահեցնել, որ Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքի սրտում է. մենք ընտրել ենք նրան ներկայացնելու այլ տարբերակներ ևս՝ կերպարը բացահայտելով առաջին երեք տառերը սովորելուց հետո. «է» տառը սովորելուց անմիջապես հետո այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած այբուբենի մասին»,- գրեց Բալայանը։

Ասել է թե՝ Մեսրոպ Մաշտոցը այբբենարանի սրտում է, այլ ոչ թերթերում:

Դասագիրքը լցված է QR-ներով, իսկ դպրոցներում հեռախոսով դաս անելը կարծես թե դառնում է սովորություն, ինչը, ըստ բժիշկների, խիստ վտանգավոր է երեխաների տեսողության համար։ Ստացվում է, որ նախարարությունը և Ժաննա Անդրեասյանը կորցրել են մայրենի լեզվի և հայոց պատմություն տանող ուղու քարտեզը։ Խճճվել հայկական իրենց հնարած իրականության մեջ, որտեղ «Տիկտոկ»-ն ու «Ինստագրամ»-ն են դոմինանտ, սրբազան ու կարևոր: Մնացածը լիրիկա են»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08