ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է

05.03.2020 21:16
1670

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը կարճվել է 2019-ի դեկտեմբերին հանցակազմի բացակայության հիմքով․ «Կ. Ուլնեցու փողոցի 32/11 և 32/12 հասցեներում գտնվող առանձնատան գույքահարկի վճարումից Ս. Խաչատրյանի՝ առերևույթ չարամտորեն խուսափելու, ինչպես նաև առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ չնախազգուշացնելով՝ առերևույթ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքները պարզելու նպատակով քննված քրեական գործով կայացվել է նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականցնելու որոշում»:

Ըստ դատախազության՝ խորությամբ իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ առանաձնատան շինարարությունը փաստացի ավարտվել է 2016 թվականի 4-րդ եռամսյակում, իսկ Ս. Խաչատրյանի որդու կողմից նախաքննության ընթացքում կատարվել է համապատասխան՝ 4.212.000 ՀՀ դրամի առանձնատան գույքահարկի վճարում․ «Ընդ որում՝ պարզվել է, որ առանձանատան շինարարարությունը 2016 թվականի 4-րդ եռամսյակում ավարտելուց հետո, 2018թ. հունիսի 15-ին, այսինքն դեռևս մինչև «Հետք»-ում այդ առանձնատան վերաբերյալ հրապարակումը և դրա հիման վրա ՀՀ դատախազության կողմից ուսումնասիրություններ սկսելը, Ս Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ առանձնատան ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ: Այսինքն՝ գույքահարկ չվճարելու ժամանակահատվածը տվյալ դեպքում հաշվարկվում է 2016թ. 4-րդ եռամսյակից մինչև 2018թ. 2-րդ եռամսյակը, որի պարագայում գույքահարկի չափը կազմում է 3.275.903 ՀՀ դրամ: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն  է նախատեսում խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամը գերազանցող  հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու համար, ուստի այս առումով բացակայում է հանցակազմը:
Ինչ վերաբերում է կառուցապատման ժամկետների խախտման առնչությամբ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պարտականությունների կատարման հետ կապված Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց գործողություններին, ապա քննությամբ պարզվել է, որ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, մասնավորապես «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով կոնկրետ շինթույլտվությամբ նախատեսված սահմանված ժամկետների խախտմամբ շինարարություն իրականացնելու համար պատասխանատվության առումով նախատեսված է բացառություն սեփական հողատարածքի վրա անհատական բնակելի տների կառուցապատման պարագայում: Այսինքն նման պայմաններում կառուցապատողը չի հանդիսանում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական պատասխանատվության ենթարկակա սուբյեկտ: Հետևաբար Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք համապատասխան իրավական նորմի բացակայության պայամաններում օժտված չեն եղել իրականացրած կառուցապատման համար Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և նրան վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ»։

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան շինարարության վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել քաղաքապետարանի ներկա ու նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու փաստով։ 

hraparak.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40