Այդ դատավարությունը խամաճիկների թատրոն էր. Ավետիսյանների դուստը հայրական տուն եկավ Հասմիկին գրկած

12.01.2019 20:42
1303

2015 թվականի հունվարի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանդի ենթարկված գյումրեցի Ավետիսյանների տան դուռը հիմնականում փակ է: Ժամանակ առ ժամանկ այն բացում են ընտանիքի դուստրերը: Լուսինեն ասում է կարոտը խեղդում է, չի դիմանում ոչ ցավին, ոչ անորոշությանը: Գալիս, հայրական տան դուռը բացում, շրջում է սենյակներում, որոնում նրանց, ովքեր անմեղ-անմեղ սպանվեցին: Մեկ առ մեկ հիշում է մանկության, հետո երիտասարդության օրերը, որոնք անցկացրել է ծնողների, եղբոր ու քրոջ հետ: Հիշողությունների ալիքը գալիս, բախվում է 2015-ի հունվարի 12-ին եւ քարանում: Այդ օրվանից սկսած Լուսիների կյանքը 52 մասի բաժանվեց՝ մինչեւ 2015թվականն ու հետո: Իսկ հետոն կսկիծով, ցավով, վիրավորանքով, անճարակությունից ուժասպառ եղած մտորումներով է լցված: Ընտանիքի սպանդից, նաեւ Վալերի Պերմյակովի դատապարտումից հետո Ավետիսյանների իրավահաջորդները պնդում են, որ ոչինչ բացահայտված չէ:  

«Այդ դատավարությունը խամաճիկների թատրոն էր, ի՞նչ դատավարության մասին է խոսքը, դատավարություն տեղի չի ունեցել: Մենք առաջին պահից չենք հավատացել էդ ամեն ինչին, ուղղակի չգիտեմ ինչու, անընդհատ մասնակցում էինք դատերին, մտածելով, հույս ունենալով, որ իսկապես կբացահայտվի այս ոճիրը: Մենք բողոքարկել ենք դատարանի վճիռը, հիմա գործը Եվրոդատարանում է, եթե էս անգամ էլ չբացահայտվի, ես անձամբ կհասնեմ Եվրոպա, իմ ձեռքով այս գործն ավարտին հասցնելու համար»,-ասում է Լուսինեն:

Ավետիսյանների տանն ամեն բան նույնն է, 4 տարի առաջ ինչպես տունը տոնական զարդարված էր, մնացել է նույնությամբ: Նույն ափսեները, մանկական սայլակն ու իրերը:

Այսօր Լուսինեն հայրական տուն մենակ չէր եկել, բացի ամուսնուց նրա հետ էր Ավետիսյաններից իր մեջ մի մասնիկ  պարունակող փոքրիկ Հասմիկը: Երեխան արդեն մեկ տարեկան է եւ ի հիշատակ տատիկի կրում է Լուսինեի մոր՝ Հասմիկի անունը, որն ի դեպ տրված էր նաեւ սպանված զարմուհուն:

Ի դեպ, Ավետիսյաններին պատկանած բնակարանը սկսել է քայքայվել: Հաջորդ տարի, հավանաբար, այլեւս հնարավոր չի լինի ներս մտնել, քանի որ հատակի քիչ հատված է մնացել առանց փլուզվելու:

Աղջիկները տունը նորոգելու հնարավորություն չունեն: Գյումրու քաղաքապետի  առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի խոսքերով, սակայն, իրենք այս հարցում անելիք չունեն: Բնակարանը սեփական է, իրենք էլ պետք է խնդիրը լուծել կարողանան: 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40