Այգեգործության դասընթաց Սյունիքում

05.05.2025 14:09
516

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է դասընթաց «Աջակցություն այգեգործությանը» թեմայով։ Դասընթացը կիրականացվի երկու փուլով, յուրաքանչյուր փուլը 2 օրով (Դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ)։  Դասընթացին կարող են մասնակցել Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք ունեն տնամերձ այգի, զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել այգեգործությամբ։


Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

Փուլ 1

  • այգիների պլանավորում և տնկում,
  • մշակման առանձնահատկություններ,
  • էտի կազմակերպում,
  • ոռոգում։

Փուլ 2

  • հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար,
  • սեզոնային և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների իրականացում,
  • բերքահավաք։

Դասընթացի երկու փուլերն ամբողջությամբ ավարտած և քննությանը բարձր միավորներ ստացած մասնակիցները կստանան գյուղատնտեսական գործիքներ։


Դասընթացները կկազմակերպվեն  Գորիսում և Կապանում։


Գորիսում դասընթացի առաջին փուլը կիրականացվի մայիսի 21-22-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում։ Դասընթացի ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Կապանում դասընթացի առաջին փուլը կիրականացվի մայիսի 30-31-ին, Կապանի Մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում։ Դասընթացի ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։


Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս․թ․ մայիսի 13-ը առցանց լրացնել էջի ներքևի հայտը։

https://sca.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40