Ես ԱԺ պատգամավորներին հաշվետու չեմ և պարտավոր չեմ պատասխանել քաղաքական հարցերի. Ռուբեն Վարդազարյան (տեսանյութ)

03.03.2021 11:59
1124

Ես պարտավոր չեմ պատասխանել ԱԺ-ից հնչող հարցերին, բայց իմ տիրույթին առնչվող հարցերի դեպքում պատրաստ եմ բաց քննարկման: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ այսօր կխոսի այն թեկնածուների մասին, որոնք ներկայացված է Վճռաբեկ դատարանում թափուր հաստիքները լրացնելու համար:

«Տեղեկացնում եմ ձեզ՝ ՀՀ բարձրագույն խորհրդի նախագահը, բարձրագույն դատական խորհուրդը և դատական խորհուրդը հաշվետու չեն Ազգային ժողովին, հետևաբար, ես պարտավորություն չունեմ պատասխանել քաղաքական բնույթ ունեցող հարցերին, բայց պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց համար ես այսօր ներկայացել եմ ԱԺ»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Երեկ Ազգային ժողովի հերթական նիստերից մեկում Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, իսկ այսօր ԲԴԽ նախագահը նշեց՝ երեկ համբերատար պատասխանել է քաղաքական բնույթ ունեցող հարցերին, բայց այսօր չի պատրաստվում:

«Ես պատրաստ եմ բաց քննարկման ԱԺ պատգամավորի հետ, որն ունի հարցեր դատական իշխանության վերաբերյալ, պատրաստ ենք հրավիրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ ցանկացած հարց քննարկելու համար, սակայն այսօր Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար երկու թեկնածուների քննարկման հարցն է, և ես պատրաստ եմ պատասխանել այդ բնույթին համապատասխանող հարցերին»,- ասաց ԲԴԽ նախագահը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց չսահմանափակել պատգամավորներին հարց-պատասխանի ժամանակ, որին ի պատասխան Ռուբեն Վարդազարյանն ընդգծեց՝ չի սահմանափակում որևէ պատգամավորի:

«Ես չեմ սահմանափակում պատգամավորներին, քանի որ նման լիազորություն և իրավասություն չունեմ, սակայն պատասխանել կամ չպատասխանելը իմ իրավասությունն է»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը կոչ արեց Ռուբեն Վարդազարյանին լինել կոռեկտ:

«Ես որևէ կանոն չեմ խախտել, որևէ շփոթմունք չունեմ և շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ եմ խոսում՝ Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, և դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնը հստակ սահմանում են դատավորի վարքագծի կանոնները և այդ վարքագծի կանոններից ելնելով ես ունեմ զսպվածության սահման և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել»,- ասաց Վարդազարյանը:

   tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40