Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը

11.09.2020 10:18
1509

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ոչ միայն Հայաստանում խաղողի ամենաբազմազան տեսակներն են աճում, այլև մուտանտ տրակտոր է պտտվում։ Անունը «ԵրԱզ», հոգին՝ «Ժիգուլու», բնավորությունը՝ «բուլդոզերի»։

Եթե ուզում եք լսված ու չլսված խաղողների տեսակներ տեսնել, ուրեմն ճանապարհ եք ընկնում դեպի Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ, ուղիղ Երեմի այգի։ Երեմ Առաքելյանի այգիներում մոտ 100 տեսակի խաղող է աճում։      

Արմավիրցի Երեմ Առաքելյանն աշխարհի տարբեր կողմերից մեկը մյուսից սիրուն, շողշողուն ու համով-հոտով խաղողներ է բերել, այստեղ աճեցրել։ Մինչ մենք կկողմնորոշվենք՝ ինչից ենք սկսում այս պատմությունը, Երեմը միանգամից իրավիճակն իր ձեռքն է վերցնում ու սկսում խաղողի բազմազանությունից իրենց կորցրած լրագրողներին ծանոթացնել այգու պատմությանը։ Ասում է՝ Սովետը քանդվեց, շատերի պես ինքն էլ «խոպանի քուչեքն ընկավ»։

«Աշխատում էինք, լավ էլ ապրում, Հայաստան որպես տուրիստ էինք գալիս, մի պահ եկավ, որ էլ ոչ մի բան աչքիս չէր երևում, հայրենասիրությունը խեղդում էր, ամեն ինչ թողեցի ու հետ եկա»։

Այդպես 2000-ականներից սկսվեց Երեմի այգու պատմությունը։ Սկզբում մոտ 30 հա տարածքում միայն ծիրանենիներ էին, հենց առաջին տարին ցրտահարություն եղավ, Երեմն աչքը պահեց, հոգ տարավ ծիրանանոցի մասին, վերջապես 8-րդ տարում եղանակը բարենպաստ եղավ, ծիրանենիները բերք տվեցին սպասվածից մի քանի անգամ շատ։ Այս անգամ էլ Երեմը ծիրանանոց ունենալու մյուս դժվարություններին ծանոթացավ՝ բերքահավաք ու իրացում։Արդյունքում՝ 50-60 տոննա բերքից ընդամենը մի 12 տոննան իրացրեց։

Գցեց, բռնեց ու հասկացավ՝ ճիշտը խաղողն է։ Ուսումնասիրեց ու պարզեց՝ մինչդեռ Հայաստանում մի քանի տեսակի խաղողի մասին գիտեն, իսկ աշխարհում խաղողի գրեթե 10 հազար տեսակ կա։ Երեմը մեզ համար էքսկուրսիոն տուր է անում՝ հերթով-կարգով թվելով բոլոր խաղողների անունները, ծագման երկիրն ու անպայման հյուրասիրելով։ Խաղողների մասին խոսում է առանձնահատուկ քնքշանքով ու նրանց «գեղեցկուհի» անվանում։ Ասում է՝ խաղողն աղջիկ է։

Իր գործից ու կյանքից գոհ է։ «Դժվար չէ՞ այսքան տարածքը մենակ մշակել» հարցիս հարցով է պատասխանում.«Ինչի նախարարի գործը հե՞շտ է»։

Հաջորդող րոպեներին էլ համոզում ու հիմնավորված ապացուցում, որ այգեգործ լինելը նախարար լինելուց լավ է։

«Հիմի տես՝ առավոտ եկա, գործս վերջացրի, կարող եմ ցերեկը գնամ, քնեմ։ Նախարարը կարո՞ղ է ցերեկը գնա, քնի։ Կամ՝ մի օր հավես չունեմ, ինձ լավ չեմ զգում, էդ մի օրը գործի չեմ գնա, նախարարը չի կարող չգնալ։ Իսկ ես իմ այգու հա՛մ նախարարն եմ, հա՛մ վարչապետն եմ, հետն էլ գլխավոր բժիշկն եմ»,- կատակելով ասում է Երեմն ու շտապում մեզ ցույց տալ վերջին տարիների իր հավատարիմ ընկերոջը`ինքնաշեն տրակտորին, որի հիմնական մասերը «ժիգուլունն» են։ Արդյունքում, ինչպես ինքն է ասում, «բուլդոզերի» ամենագնացությամբ փոքրիկ, կոմպակտ օգնական է ստացվել։ Անունն էլ «ԵրԱզ» է դրել՝ «Երեմի ավտոզավոդ»։

Ասում է՝ գյուղատնտեսական մասնագիտական ֆորումներից մեկում տեսավ, որ Ռուսաստանում մեկն իր ձեռքերով նման մի բան է ստացել։ Մտածեց, իսկ ինչու ոչ, հատկապես որ մեքենաշինության ու զոդման հանդեպ սերը դեռ մանկուց է, «խոպանի» տարիներին էլ, ինչպես ինքն է ասում, «դզող-փչող է դարձել»։

Այդպես սկսեց հավաքել իր «ԵրԱզը», արդյունքում մոտ 1000 դոլար ծախսեց, բայց այգիները սրսկելու համար իդեալական մեքենա ստացավ։ Այս տարի ինքնաշեն տրակտորի երեքամյա հոբելյանն են նշել։ Գովում է՝ հզոր լինելու կողքին քիչ ծախսող է։

«Հլը տես»,- ասում է Երեմն ու հերթով, կարգով, ամենակարևորը՝ հպարտությամբ ցույց տալիս ինքնաշեն տրակտորի բոլոր մասերը, հետո էլ փոքրիկ հսկային գործողության մեջ ներկայացնում։

Այս պատմությունը կիսատ կլիներ, եթե ռոմանտիկա չլիներ... Ռոմանտիկան էլ նկարահանումների վերջում էր սպասվում՝ Երեմի տանը։ Հայերենին վարժ տիրապետող նրա ռուս կինը` Լենան ասում է՝ Երեմի հետևից աշխարհի ծայրն էլ կգնար, ու սերը նրան Հայաստան բերեց։

Որպես տուրիստ եկավ սիրելիին տեսնելու, ամուսնացավ ու մնաց։ Արդեն երեք երեխա ունեն, Հայաստանից գնալու մասին չեն էլ մտածում, ավելին՝ Լենան փորձում է ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Երեմն ասում է՝ Աստծո տված երկիր է, մնում է միայն ճանապարհներ լինեն, մեր բերքը դրսի շուկայում վաճառենք, էլ բան պետք չէ։

 



 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10