Այլևս թղթային տարբերակով ատեստատներ ու վկայականներ չեն լինելու

11.07.2022 17:48
1452

Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:

«Կա Հայաստանի կրթության ոլորտը թվայնացնելու և ավտոմատացնելու ռազմավարական ծրագիր, որպեսզի  վարչարարությունը, փաստաթղթաշրջանառությունն ավելի դյուրին լինի, հաշվետվողականությունը՝ ավելի բարձր։ Այս տարի այդ քայլերից մեկն էր թվայնացնել դպրոցների շրջանավարտներին տրվող վկայականներն ու ատեստատները, ինչը մենք արդեն բարեհաջող իրականացրել ենք», - ասուլիսում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Նա հայտնեց, որ համակարգը բաց է հուլիսի 6-ից, աշխատում է, արդեն իսկ տրամադրվում են էլեկտրոնային վկայականներ ու ատեստատներ։ Այսօր առավոտյան տվյալներով, արդեն 25 հազար  վկայական ու ատեստան են ստորագրվել։ Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը: Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն:

Այս տարի 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտել են ընդհանուր 55 հազար աշակերտ։

Ա. Պողոսյանն ասաց, որ թվային ատեստատներ ու վկայականներ տրամադրում են այս տարվանից։ Թղթային տարբերակ այլևս չի լինելու։ Նա հայտնեց, որ թղթային  տարբերակը կգործի միայն մինչև այս պահը տրված ատեստատների կորստի դեպքում։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով, տարեկան շուրջ 70 միլիոն դրամ, իր հիշելով, ծախսվում էր ատեստատների և վկայականների տպագրման համար։

Նա ասաց, որ մտածում են նաև մյուս մակարդակներում՝ այսինքն ուսումնարան, քոլեջ, բուհ, ավարտական վկայականների թվայնացման մասին։ Միաժամանակ հավելեց, որ բավականին բարդ գործընթաց է։ 


Panorama.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34