Այլեւս մեզ հետ չէ վաստակավոր ուսուցիչ Միշա Գրիգորյանը

27.11.2019 17:14
1766

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել կրթության եւ մատաղ սերնդի դաստիարակության գործի նվիրյալ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից Միշա Պողոսի Գրիգորյանը։

Ծնվել է 1923 թ. հունիսի 12-ին Բաքու քաղաքում։ Յոթնամյա կրթությունը ստացել է Վաղատուր գյուղի ութամյա դպրոցում, այնուհետեւ սովորել Գորիսի մանկավարժական ուսումնարանում, որն ավարտել է 1941 թվականին։

1941-ի օգոստոսի 17-ից մինչեւ 1943-ի փետրվարը եղել է Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտերում։

1943-ի ապրիլից մինչեւ 1944 թ. սեպտեմբերի 1-ը ուսուցչություն է արել Վաղատուր գյուղի յոթնամյա դպրոցում, որից հետո` մինչեւ 1986 թ. սեպտեմբերի 1-ը, եղել Վաղատուրի ութամյա դպրոցի տնօրեն` իրեն դրսեւորելով լավագույն կողմերով։

1950 թվականից սկսած մինչեւ 1986-ը անընդմեջ ընտրվել է Վաղատուրի գյուղխորհրդի պատգամավոր եւ գյուղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։

Դպրոցի ուսումնափորձնական հողամասի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար 1957-ին մասնակցել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին եւ պարգեւատրվել մեդալով։

1962-ից մինչեւ 1975 թվականը ՀԿԿ Գորիսի շրջկոմի արտահաստիքային հրահանգիչ էր։

1946-ին ընդունվել եւ 1950 թ. ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը։

1960-ին ընտրվել է ՀԽՍՀ ուսուցիչների առաջին համագումարի, 1968-ի մայիսին` պրոպագանդիստների հանրապետական համագումարի պատգամավոր եւ ընդգրկվել նրա նախագահության կազմում։

Պրոպագանդիստական բեղմնավոր աշխատանքի համար պարգեւատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով, իսկ 1968 թ. մայիսի 22-ին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։

1965-ին պարգեւատրվել է «Պատվո նշան», իսկ 1985-ին` Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, արժանացել մեդալների եւ պատվոգրերի` մանկավարժական բեղմնավոր աշխատանքի համար։

Միշա Գրիգորյանը հայրենի եզերքի հոգսերով ապրող մարդ էր, զորավիգ է եղել հայրենի գյուղի բարգավաճմանը, գործուն մասնակցություն ունեցել համայնքի հասարակական կյանքին։

Վաստակաշատ տնօրենի եւ մանկավարժի, հասարակական գործչի հիշատակն անմար կմնա ճանաչողների սրտերում։

 

Վաղատուրի միջնակարգ դպրոց

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40