Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը

28.11.2024 19:32
552

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Մենք այսօր որոշում ենք կայացրել այլեւս օրակարգ չդնել բանակցությունների բացման հարցը (ԵՄ-ին անդամակցելու մասին-խմբ.) մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից»,- ասել է Կոբախիձեն:

Նա նշել է, որ Վրաստանը պետք է եվրոպացի բյուրոկրատներին ցույց տա, որ իր հետ պետք է խոսել ոչ թե շանտաժով ու վիրավորանքներով, այլ արժանապատվորեն: Նրա խոսքով ՝ ԵՄ-ն հեղինակության վնաս է հասցրել Վրաստանին ՝ օգտագործելով բանակցությունների բացման թեման ՝ որպես մանիպուլյացիոն գործիք: Ուստի իշխող կուսակցության ընդունած որոշումը թույլ կտա խուսափել այդ վնասից։

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ վրացիները հպարտ ազգ են և հարուստ են պատմությամբ, ուստի Վրաստանի համար կտրականապես անընդունելի է ԵՄ-ին ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն:

tert.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34