Այն ամենը, ինչ տեսա «Հիգեա» բժշկական կենտրոնում, մի բառով կարելի է բնութագրել՝ նվիրվածություն

22.09.2025 15:17
4283

Նամակ խմբագրությանը

Այն ամենը, ինչ տեսա «Հիգեա» բժշկական կենտրոնում, մի բառով կարելի է բնութագրել՝ նվիրվածություն

Շատ բան եմ տեսել, տարբեր հոգեկերտվածք և արժեհամակարգ ունեցող մարդկանց հետ եմ շփվել: Բայց, այնուամենայնիվ, ինձ համար նորություն էր բուժսպասարկման այն մակարդակը, որ առկա է «Հիգեա» բժշկական կենտրոնում: Այն մարդկային պահվածքը և սրտացավ վերաբերմունքը, որ կա կենտրոնի համահիմնադիր Սերոբ Սմբատյանի մոտ, պարզապես հիացնում է: Երիտասարդ և համակրելի մի մասնագետ, ով բժշկական բարձրագույն կրթություն է ստացել, այնուհետև տարբեր կլինիկաներում վերապատրաստում անցել և այժմ իր գիտելիքներն ու փորձն ներդնում է հայրենի քաղաքի բնակիչների առողջության պահպանման համար:

Անչափ տպավորված եմ կենտրոնի երիտասարդների աշխատանքով, մասնավորապես բժիշկ-ռևմատոլոգ Նունե Մանուկյանով, ով Երևանից որոշակի օրերի ժամանում է Կապան, իր մասնագիտական գիտելիքներով օգտակար լինում մեր համաքաղաքացիներին: Այդքան զբաղված լինելով՝ ժամանակ է գտնում հետաքրքրվելու իմ առողջական վիճակով, խորհուրդներ տալիս: Երբեմն այն դեպքում, երբ Կապանում չի գտնվում:

Քանիցս լինելով «Հիգեա» բժշկական կենտրոնում՝ ավելորդ անգամ համոզվում ես, որ նման բուժհաստատությունը պահանջված է մայրաքաղաքից հեռու գտնվող մեր քաղաքում: Երկու կարծիք լինել չի կարող, որ այսուհետև սրտի հետ կապված (և ոչ միայն) խնդիրներ ունենալու դեպքում Կապանի շատ բնակիչներ չեն բռնի մայրաքաղաքի ճանապարհը, ինչը սովորաբար եղել է նախկինում: Ինձ համար նորություն էր նաև, որ «Հիգեա» բժշկական կենտրոնը հագեցած է այդքան ժամանակակից բուժսարքավորումներով, որ միայն մեծ քաղաքներում կհանդիպես:

Մի խոսքով՝ տպավորված եմ և երախտապարտ «Հիգեա» բժշկական կենտրոնի անձնակազմին՝ մարդկային վերաբերմունքի և բարձրակարգ սպասարկման համար: Այդպիսի մարդիկ միայն հարգանքի են արժանի: Երբեմն ձայներ են լսվում, թե երիտասարդներն անտարբեր են դարձել, մարդկայնությունը վերացել է:  Բնավ այդ կարծիքին չեմ: Մարդկային լավագույն հարաբերությունները դեռևս պահպանվել են՝ հենց ի դեմս «Հիգեա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի և օժանդակ աշխատակիցների: Մնում է ասել՝ խաղաղ երկնքի տակ ապրեք, Աստված բոլորիդ պահապան:

Սվետլանա Գևորգյան

Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40