Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները

03.11.2026 17:09
112

Հանքարդյունաբերության ու դրա աջակից ոլորտների 15 ընկերություններ 2026 հունվար-սեպտեմբերին վճարել են ընդհանուր 125․2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր՝ մոտ 52 %-ով ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ սա 1000 խոշոր հարկատուների վճարած ամբողջ գումարի 7․6 %-ն է։ Սակայն, ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից, խոշոր հարկատուների ցանկում հայտնված հանքարդյունաբերող ոլորտի ոչ բոլոր ընկերություններն են պետբյուջե մուտքերն ավելացրել, մասնավորապես՝ «Թեղուտ» ընկերությունը նշված ժամանակահատվածում 11․6 %-ով պակաս հարկեր ու տուրքեր է վճարել, «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը՝ 0․7 %-ով, «Լեռ-Էքս»-ը՝ 4․2 %-ով։ 2025-ի տարեվերջից խոշոր հարկատու է դարձել նաև Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Ընդ որում՝ 2025-ի առաջին 3 եռամսյակների արդյունքներով այն դեռևս խոշոր հարկատու չէր, իսկ 2025-ի տարեկան արդյունքներով վճարել է մոտ 541 մլն դրամ հարկեր և տուրքեր։

2026-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ «Լիդիան Արմենիա»-ի վճարումները պետբյուջե հասել են 1․3 մլրդ դրամի։ Նկատենք, որ 2026-ին խոշոր հարկատու է դարձել նաև «Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» ընկերությունը, որը «Լիդիան Արմենիա»-ի գործընկերն է։ Այն հիմնադրվել է 2025 թվականի ապրիլին, իսկ 2026-ի ապրիլինի ՀՀ կառավարությունից ստացել է 3․7 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա»-ի համար սարքավորումներ ներմուծելու նպատակով։

«Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս»-ի սեփականատերը պորտուգալական «Մոտա-Էնժիլ, Էնժենյարիա Է Կոստրուսաո Աֆրիկա» Ս.Ա․ ընկերությունն է։

Նկատենք նաև, որ 1000 խոշոր հարկատուների ցանկից 2026-ին դուրս է մնացել «Վալեքս գրուպին» պատկանող Լեռնամետալուրգիայի ինստիտուտը։ 2025-ի ընթացքում այն պետբյուջե էր վճարել 432․3 մլն դրամ հարկեր և տուրքեր։  



© factor.am

Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները

03.11.2026 17:09

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

03.11.2026 15:55

ՀԱՊԿ-ը հուսով է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

03.11.2026 15:49

Վրաստանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը

03.11.2026 15:02

Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

03.11.2026 14:10

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

03.11.2026 12:49

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

03.11.2026 12:46

Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest

03.11.2026 12:41

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

03.11.2026 12:16

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին

03.11.2026 11:43

Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և արտասահմանցի կոմպոզիտորների կինոյի  համար ստեղծված երաժշտություններ

03.11.2026 11:37