Այն համայնքապետերը, ովքեր կցանկանան աջակցել «Այո»-ին, իրենց լիազորությունների շրջանակներում և աջակցում են, և կարող են աջակցել. Նարեկ Բաբայան

09.03.2020 18:51
1210

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդ է վերցնում, որպեսզի շրջի ՀՀ մարզերով ու քաղաքներով և զբաղվի քարոզարշավով։

Վաղը և մյուս օրը վարչապետը կլինի Սյունիքի մարզում, հանդիպումներ կունենա բնակչության հետ։

ArmDaily.am հետ զրույցում Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ասաց, որ Սյունիքի հարավային հատվածում՝ Կապան, Քաջարան, Մեղրի, քարոզարշավը կսկսեն մարտի 12-ից։ Մինչ այս ակտիվ քարոզչությամբ չեն իրականացրել, քանի որ նախապատրաստական աշխատանքներով են զբաղված եղել։

Նարեկ Բաբայանի խոսքով՝ այն ժամանակը, որ կա, իրենց կբավականացնի ամբողջ Սյունիքով շրջելու և քարոզչություն իրականացնելու համար։

Անդրադառնալով հարցին, թե  հանրաքվեի մասնակցության ինչ ակնկալիք ունի փոխմարզպետը, վերջինս պատասխանեց.

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզը և ընտրողների մասնակցության թվով, և իշխանությանը տված ձայներով եղել է առաջինը։ Մարտի 12-ից, երբ մեկնարկի քարոզարշավի ակտիվ փուլը գյուղ առ գյուղ, տուն առ տուն այցելելու ենք, իրազեկելու ենք հանրաքվեի կարևորության մասին և վստահ եմ՝ կարողանալու ենք մեր ասելիքը տեղ հասցնել։ Կարծում եմ, ընտրողների մասնակցության հետ կապված մտահոգվելու առիթ չունենք։ Եթե մեր քարոզչությունը կարողանանք մեր ծրագրավորածով անել, ապա ամեն ինչ լավ կլինի»։

Դիտարկմանը, որ Սյունիքում կան մի շարք համայնքապետեր, ովքեր իշխող կուսակցության անդամ չեն, արդյոք դա որևէ ազդեցություն կունենա տվյալ համայնքում ընտրութան արդյունքների վրա, Նարեկ Բաբայանը պատասխանեց. 

«Մեր մարզում չկա ոչ մի համայնքապետ, որը իշխող կուսակցության անդամ է։ Բայց համայնքապետերից և ոչ մեկի հետ կապված խնդիր չկա՝ անկախ նրանից, որ կուսակցության անդամ է։ Այն համայնքապետերը, ովքեր կցանկանան աջակցել «Այո»-ին, իրենց լիազորությունների շրջանակներում և աջակցում են, և կարող են աջակցել»։

Հարցին, արդյոք արդեն կան ոչ ՔՊ-ական համայնքապետեր, ովքեր «Այո»-ի քարոզարշավին սատարելու ցանկություն են հայտնել, փոխմարզպետը պատասխանեց.

«Կարծում եմ նրանք, ովքեր արձակուրդում կլինեն կփորձեն միանալ քարոզարշավին, բայց պաշտոնապես այս պահին դրությամբ չկա նման համայքնապետ, ով միացած լինի «Այո»-ի քարոզարշավին»։

Նարեկ Բաբայանը խոսեց նաև «Ոչ»-ի նախաձեռնող խմբի մասին, նշելով, որ բացի իրենց հանձնաժողովական նշանակելուց տեղյակ չէ, որ մարզում գործունեություն ծավալեն:

Տաթև Կոստանդյան

 

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12