Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց եւ թափանցիկ. Զոհրաբ Մնացականյան

28.01.2019 11:58
1459

Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց եւ թափանցիկ: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին, թե ինչ-որ փաստաթուղթ առաջիկայում պատրաստվո՞ւմ է արդյոք, Մնացականյանը պատասխանեց. «Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց եւ թափանցիկ: Կա որոշ կոնֆիդենցիալության շրջանակ, որը տրամաբանական է: Չկա որեւէ բան, որ մենք շարժվենք առաջ եւ հասարակությունը տեղյակ չլինի»:

ՀԺ-ի դիտարկմանը, թե 2 երկրների ղեկավարների հանդիպումները արդեն երրորդ անգամ տեղի են ունենում առանց Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության եւ կան որոշակի մեկնաբանություններ, թե շեղում է տեղի ունենում Մինսկի խմբի ֆորմատից, Մնացականյանը արձագանքեց. «Չէի ասի: Եղել է 3 հանդիպում, որոնք եղել են հանպատրաստի եւ առիթն օգտագործվել է, որ 2 երկրների ղեկավարները գտնվել են նույն վայրում` ինչ-որ միջոցառումների ժամանակ: Եւ սա ողջունելի է, որովհետեւ 2 ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները, մոտեցումները, միմյանց զգալու, որպես մարդ եւ այս առումով սա շատ դրական բան է՝ այն առումով, որ հնարավորություն է ստեղծում ավելի արդյունավետ աշխատելու այս հարցերի շուրջ»:

ՀԺ-ի հարցին, թե ինքը (խմբ. Մնացականյանը) նշեց, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, իսկապե՞ս այդքան օրհասական է վիճակը, քանի որ 20 տարի է՝ խաղաղություն չէ, բայց պատերազմ էլ չէ, որպես այդպիսին, Մնացականյանը պատասխանեց. «Ես շատ անհանգիստ եմ այն առումով, որ ամեն անգամ մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ մեր հասարակության մեջ ստեղծվում է իրավիճակ, թե ամենը լինելու է վատ: Ինչ վերաբերվում է կատաստրոֆային, պատերազմը ի՞նչ է, այլընտրանքը խաղաղությանը ի՞նչ է: Մենք շարունակական աշխատելու ենք այս հարցի շուրջ, մենք պահպանելու ենք խաղաղությունը, պահպանելու ենք խաղաղ գործընթացը»:

Հարցին՝ ինքը կողմնակի՞ց է տարածքների զիջման գնով խաղաղություն ձեռք բերելուն, Մնացականյանը պատասխանեց. «Ես չեմ խոսելու դրա մասին, ես նորից եմ խոսել այդ մասին: Առաջնային խնդիրը մեր համար ստատուսն է եւ անվտանգությունը: Ինչո՞ւ եք ուզում, որ ես այդ հարցին անդրադառնամ»:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40