Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցը

17.10.2013 15:18
1836

 

Օգոստոսի 21-ին «Սյունյաց երկրի» խմբագրությունը հյուրընկալեց Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանին: Մի մարդ, ով մեծ նվիրում ու հոգատարություն է դրսեւորում ե՛ւ իր սաներին, ե՛ւ իր աշխատանքին: Մարդ, ով անհանգստանում է աճող սերնդի զարգացման ու առողջ ապրելակերպի համար:

Պարոն Աթայանի այցը նպատակային էր: Ոգեւորված, ինչ-որ չափով նաեւ մտահոգված մարզիչն անկեղծ զրուցեց:

Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 2005թ. մարտին: Նպատակը հետեւյալն է` զարգացնել մարզաձեւերի տարածումը, կատարել ուսումնադաստիարակչական աշխատանքներ եւ մեծացնել առողջ սերունդ: Այսօր էլ մարզադպրոց է հաճախում 357 աշակերտ, 30- ը` Կապանում, իսկ 70-ն` Ագարակ քաղաքում: Պարապմունքները կատարվում են անվճար հիմունքով` ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրության: Մարզադպրոցը գործում է ութ տարի: Այն միակն է համայնքում, որ ենթարկվում է նախարարությանը: Սկզբում գործել է հինգ սպորտաձեւ, բայց այսօր արդեն գործում է ինը սպորտաձեւ, ինչը ողջունելի է:

Մարզաձեւերը հետեւյալ են` գեղարվեստական մարմնամարզություն` 4-5 տարիքային խմբի համար, շախմատ` 6-8, ծանրամարտ` 14-15, բռնցքամարտ` 13-14, ըմբշամարտ` 12-13, ձեռքի գնդակ (հանդբոլ)` 8-9, բասկետբոլ` 8-9, ձյուդո եւ հունահռոմեական` 12-13:

Այս մարզաձեւերն ունեն համապատասխան մանկավարժական որակավորում ստացած մարզիչներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են:

Մարզադպրոցի աշխատակազմում ընդգրկված է 23 հոգի, այդ թվում նաեւ բժիշկ եւ բուժքույր, ովքեր պարտադիր ներկա են լինում օրվա պարապմունքներին:

Ի շնորհիվ բարեխիղճ մարզիչների աշխատանքի` մարզադպրոցի սաները յուրաքանչյուր տարի փայլուն արդյունքներ են ցուցաբերել ինչպես հանրապետությունում, այնպես էլ` հանրապետությունից դուրս:

Այսպես` 2000-01թթ. ծնված աղջիկները` 2012-13թթ. Հայաստանի ձեռնագնդակի ֆեդերացիայի մրցումներում գրավեցին առաջին տեղը: Մարզիչն Անահիտ Հայրապետյանն է:

2012թ. օգոստոսին 27-րդ միջազգային մրցաշարը կայացավ Սոչի քաղաքում` նվիրված Խորհրդային Միության հերոս Մարտիրոս Կարապետի Նագուլյանի հիշատակին: Այս մրցաշարում բռնցքամարտիկ Ռուբեն Հակոբյանը գրավեց 2-րդ պատվավոր տեղը (մարզիչ` Աշոտ Սադխյան):

2013թ. քաղաք Սիսիանում, փետրվարի 25-27-ը, ՀՀ վոլեյբոլի պատանիների եւ աղջիկների ( 1996- 97թթ.) փնջային առաջնությանը մարզիկները գրավեցին 2-րդ տեղը:

2013թ. քաղաք Երեւանում, փետրվարի 27-ից մարտի 3-ը, ՀՀ ծանրամարտի պատանիների առաջնությանը մասնակցած Արամ Առաքելյանը, Արթուր Գրիգորյանը, Էրիկ Ներսիսյանը, Ռոմա Համբարձումյանը եւ Նորայր Ծատրյանն արժանացան խրախուսանքի:

Քաղաք Երեւանում մարտի 28-ից ապրիլի 2-ը տեղի ունեցավ ՀՀ ըմբշամարտի պատանիների առաջնությունը: Մարզիկ Արարատ Մանուչարյանը գրավեց 3-րդ տեղը:

Ապրիլի 13- 22-ը ՀՀ շախմատի պատանիների եւ աղջիկների եզրափակիչ առաջնությունը կայացավ: Շախմատիստ Մարիետա Սեւաչյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Քաջարանում` մայիսի 6-7-ը, տեղի ունեցավ Քաջարանի համալիր ՄՊՄԴ-ի գեղարվեստական մարմնամարզության նախադպրոցական առաջնությունը: Մասնակցեց 15 մարզուհի:

Երեւանում` մայիսի 16-19-ը Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ձյուդոյի դեռահասների բաց առաջնությունում մարզիկներ Ալեքս Մարտիրոսյանը եւ Հրայր Մարգարյանը գրավեցին 3-րդ տեղը:

Մայիսի 25-28-ը Վանաձորի պատանիների ծանրամարտի բաց առաջնությունում մարզադպրոցի սաներ Արթուր Գրիգորյանը եւ Արթուր Հովաննիսյանը գրավեցին առաջին տեղը: Գեղարվեստական մարմնամարզության սանուհիները նույնպես մեծ նվաճումներ ունեցան. Մարիամ Անդրեասյան` առաջին տեղ, Սառա Առաքելյան` երկրորդ տեղ, Եվա Հարությունյան` երրորդ տեղ: Մարզիչներն են` Ինգա Փարսադանյանը եւ Լիլիթ Աբգարյանը:

Հաջողություններն առկա են հատկապես շախմատի բնագավառում:

– Եթե տարիներ առաջ մեկ մարզիկի հաջողությունը մեզ համար հայտնություն էր, ապա այսօր մեկի փոխարեն հաջողություներ են գրանցել յոթ եւ ավելի մարզիկ: Այդ հաղթանակները պայմանավորված են մարզչի` Արտաշես Գրիգորյանի մարդկային որակներով, աշխատանքի նկատմամբ անսպառ եռանդով, սրտացավ մոտեցումով, – իր խոսքում նշեց մարզադպրոցի թիվ մեկ պատասխանատուն:

Մարզադպրոցի հաջողություններից մեկն այն է, որ նրա սաները մայրաքաղաքում այսօր ստանում են համապատասխան կրթություն: Արարատ Մանուչարյանը` ըմբշամարտիկ, ավարտելով սպորտդպրոցը, այժմ սովորում է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Երկրորդ կուրսի ուսանող է: Մարզիկը մեծ ոգեւորությամբ է խոսում իր դպրոցի մասին եւ շնորհակալական խոսք հղում դպրոցի կոլեկտիվին` հատկապես իր առաջին մարզչին` դպրոցի տնօրեն Մերուժան Աթայանին: Արարատի համար 2013թ. բեղուն եղավ: Հարեւան Վրաստանում 45կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղը: Այնուհետեւ Հայաստանի հավաքականի անդամը մասնակցեց Դաղստանում միջազգային մրցաշարին` դարձյալ գրավելով առաջին տեղը:

Պարոն Աթայանը նշեց եւս մեկ ըմբշամարտիկի` Հայկ Թումանյանի հաջողությունների մասին: Մարզիկն ունենալով լեզվական եւ լսողական խնդիր` մասնակցեց Եվրոպայի ըմբշամարտի առաջնությանը եւ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Վերոնշյալ հաջողություններով հանդերձ` մարզադպրոցում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումով կբազմապատկվեն սաների հաջողությունները:

Սուղ են մարզադպրոցի պայմանները: 2005թ. մինչեւ 2007թ. մարզումներն անցկացվում էին Քաջարանի կոմբինատի մարզադահլիճում, որը չուներ անհրաժեշտ պայմաններ: Այն ենթակա էր վերանորոգման: Հետագայում սպորտի եւ երիտասարդության հարցերի ու կրթության եւ գիտության նախարարությունների համաձայնությամբ մարզումները մինչ այսօր կատարվում են նախկին ռուսական դպրոցի մարզադահլիճում: Այստեղ եւս պայմանները լիարժեք չէին: Սակայն տնօրենը, հայթայթելով որոշակի գումար` մոտ 500 հազար դրամ, կարողացավ բարեփոխումներ կատարել...

– Որքան էլ որ բարեփոխումներ կատարվեն, այնուամենայնիվ մարզադպրոցը պետք է ունենա իր առանձին մասնաշենքը, – մտահոգված ասաց տնօրենը, – քանզի այլ դահլիճները, նրանցում տեղակայված մարզագույքը` չհամապատասխանելով մարզադպրոցի չափանիշներին, մարզումների ընթացքում դառնում են ոչ պիտանի, իսկ, օրինակ, ըմբշամարտի համար մեր ունեցած գորգն այլ պայմաններում լիարժեք չենք կարողանում օգտագործել:

Տնօրենը ցավ է ապրում, երբ մասնավոր խմբակները վճարովի են եւ ունեն ավելի լավ պայմաններ, իսկ մարզադպրոցը, երբ երեխաների ուսուցումն ու մարզումն անվճար է իրականացնում եւ ապահովված է որակյալ կադրերով, գտնվում է անմխիթար վիճակում:

Քաջարան քաղաքը, որ աշխարհին հայտնի է իր հարստություններով, այսօր կարող է իր իսկ քաղաքում կառուցել առողջ ապրելակերպի ամրապնդմանը նպաստող մի մարզօջախ, մինչդեռ…

Ինչեւէ, ուրախալի է, որ յուրաքանչյուր լավ աշխատանք խրախուսվում է: Այդ են փաստում այն բոլոր պատվոգրերն ու շնորհակալագրերը, որոնց արժանացել է մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանը: Հուսով ենք, որ առաջիկայում կլուծվեն մարզադպրոցի առջեւ ծառացած խնդիրները:

ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10