Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, չի կարող «արտաքին» լինել Հայաստանի համար․ Դավիթ Անանյան

01.03.2026 15:15
438

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Երեկ՝ փետրվարի 28-ի առավոտյան, մեր տարածաշրջանը մտավ նոր՝ վտանգավոր փուլ։ Սկսվեց այն, ինչ երկար ժամանակ կանխատեսվում էր, բայց որի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ դժվար է գնահատել: ԱՄՆ–Իսրայել հարվածները Իրանի ուղղությամբ փաստացի բացեցին լայնածավալ ապակայունացման դուռը։

Տարածաշրջանը եռում է։ Ոչ թե փոխաբերական, այլ բառի ամենաուղիղ իմաստով։

Եվ այս ֆոնին նայում ես Հայաստանի իշխանությունների հրապարակած լուսանկարներին ու, անկեղծ ասած, մի պահ կարկամում ես։ Մինչ աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է մեր անմիջական հարևանություն, մինչ մեծ խաղացողները վերաձևում են աշխարհը, Հայաստանի իշխանությունները զբաղված են նախընտրական «էքսկուրսիաներով»՝ ավտոբուսներով, ժպիտներով, պերաշկի ծամելով և իրականությունից կտրված տեսարաններով։

Այստեղ խնդիրը նույնիսկ քաղաքական հակադրությունը չէ։ Խնդիրը՝ ադեկվատության բացակայությունն է։

Երբ տարածաշրջանում հրդեհ է բռնկվում, պետության ղեկավարը պարտավոր է լինել ոչ թե քարոզարշավի ռեժիմում, այլ՝ ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Պարտավոր է հաշվարկել ռիսկերը, հասկանալ հաջորդ քայլերը, ապահովել երկրի անվտանգային, տնտեսական և դիվանագիտական դիրքավորումը։

Իրանը մեր անմիջական հարևանն է։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող «արտաքին» լինել Հայաստանի համար։ Սա ուղիղ ազդեցություն ունի մեր անվտանգության, հաղորդակցությունների, էներգետիկ կայունության և նույնիսկ պետականության հեռանկարի վրա։

Այսօր տարածաշրջանում սկսվել է մի գործընթաց, որի տրամաբանությունը պարզ է՝ ուժերը վերադասավորվում են, խաղի կանոնները փոխվում են, և թույլ պետությունները դառնում են առաջին հարվածի տակ հայտնվող օբյեկտներ։

Հարցը պարզ է՝ Հայաստանը այս գործընթացում սուբյե՞կտ է, թե՞ դիտորդ։

Կամ ավելի ճիշտ՝ կարո՞ղ է լինել սուբյեկտ մի իշխանության պայմաններում, որը նույնիսկ չի արձանագրում վտանգի իրական չափն ու մնում է անհաղորդ` ցուցադրելով վտանգավոր անգործություն:

Պետականությունը չի հանդուրժում գիտակցված կամ չգիտակցված իշխանական անլրջություն։ Պատմությունը՝ առավել ևս»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40