Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին

03.03.2019 18:22
1969

Միքայել Ծատրյանը Մեղրիից հիմա մշակում է էկզոտիկ այգին, որտեղ աճում են բանան, զեյթուն, նուռ։ Իսկ ծանր 90-ականներին նրա «սոցիալիզմն» փրկել է Գետաշենի և Մարտունաշենի փախստականներին։

25 տարի առաջ տասնյակ մարդիկ առանց ունեցվածքի եկել հասել են այստեղ՝ Մեղրի։ Այդ մարդկանց դիմավորել է ժպիտը դեմքին և ջերմությունը սրտում մի մարդ։ Նրանք միասին աշխատել են չոր տապին և կտրող ցրտին։ Եվ այդ փախստականների երեխաները կրկին սկսել են ծիծաղել և վազվզել բակերում։

Միքայել Ծատրյանը ցույց է տալիս մեզ այդ բարդ աշխատանքի պտուղները՝ իր զարմանալի այգին։

Житель города Мегри Микаэл Цатрян с цветущей мушмулой
 

«Իսկ հիմա ձեզ այնպիսի ծառ ցույց կտամ, որը ձմռան կեսին է ծաղկում։ Սա զկեռ է։ Համեղ բան է։ Այն ծաղկում է դեկտեմբերին։ Նման ուրիշ ծառեր չկան։ Հիմա փետրվար է, բայց տեսնում եք՝ դեռ ծաղկած է», - ցույց է տալիս մեզ Ծատրյանը։

Այստեղ՝ Հայաստանի հարավ է հասնում իրանական լեռնաշխարհի տապը։ Նույնիսկ ձմռան կեսին այստեղ բացասական ջերմաստիճան գրեթե չի լինում։ Իսկ ամռան կեսին բակում կարելի է դնել երկաթի կտոր և վրան ձվածեղ անել։ Մի անգամ կատակի համար մեղրեցիները Youtube-ում հոլովակ են հրապարակել՝ որտեղ նախաճաշ են պատրաստում մտոցի վրա։

Цветущая мушмула в саду Микаэла Цатряна, Мегри
 

Կատակը մի կողմ, Ծատրյանի այգում բանանի ծառ է աճում։ Իհարկե, ծաղկում է ոչ թե մարտին, ինչպես արևադարձային երկրներում, այլ մայիս-հունիսին։ Բայց աշնանը հայտնվում են պտուղները՝ իսկական, թեև մանր։

Ծատրյանն ինչ-որ բան է ցույց տալիս․ միրգ է, միրգ չէ, ծաղիկ է, ծաղիկ չէ։ Դրանից հետո հայտնվում են բանանները։ «Ասես պատրոնդաշից», - ժպտում է նա։

«Երբ ուսումս ավարտեցի, տուն վերադարձա։ Մեր շրջանի հաստատություններից մեկում գլխավոր ինժեներ էի աշխատում։ Հետո սկսեցի ղեկավարել կոլտնտեսությունը։ Եթե այստեղից գնալ Արցախի կողմը, երկու  գյուղ կա՝ Ալվանքը և Նռնաձորը։ Նախկինում կոչվում էին Ալդարա և Նյուվադի։ 91-ին եկան Գետաշենի և Մարտունաշենի փախստականները։ Այդ ժամանակ որոշեցի, որ մենք պետք է միասին գոյատևենք։ Միությունը քանդվել էր, իսկ մեր կոլտնտեսությունը դեռ կար։ Վերջինն էր ամբողջ Հայաստանում», - պատմում է նա։

Այստեղ տեղը լավն է։ Եվ այսպիսի մրգեր են աճում․․․

Մի անգամ այս տողերի հեղինակի ավագ ընկերը՝ տոհմիկ թբիլիսցի վրացին, պատմեց 90-ականների սկզբի մասին․«Այնպիսի ժամանակ էր, երբ մանդարինը կարտոֆիլից էժան էր։ Հետաքրքիր է՝ 80-ականներին ինչ-որ մեկը կարո՞ղ էր նման բան ենթադրել»։

Եվ դա չի նշանակում, որ վրացիները կամ հայերը վատ են վարում տնտեսությունը կամ չեն հասկանում, թե ինչպես աշխատեն իրենց երկրում։ Բայց այդ ժամանակ նույնիսկ Երևանում և Թբիլիսիում հին և սովորական բաներն էին քանդվում մարդկանց աչքի առաջ։ Էլ ինչ ասել հեռավոր գյուղերի մասին։

Շատերը գիտեն, թե ինչպես են դուրս բերվել Գետաշենի և Մարտունաշենի բնակիչներին։ Նոր վայրում նրանք չունեին ո՛չ փոցխ, ո՛չ բահ, ո՛չ մի կտոր հաց։ Տղամարդկանց ձեռքին էին նայում կանայք, տարեց ծնողները և փոքր երեխաները։

«Ահա այդպես էլ մենք ապրել ենք 92-ին և 93-ին։ Միասին էինք աշխատում։ Ինչ հավաքում էինք, կիսում էինք։ Ասենք ձեր կաթսայի մեջ եփվում էր կարտոֆիլ։ Իսկ հարևանի երեխաները իրար են սեղմվում։ Քաղցած են, բայց գոնե կտաքանան։ Կարո՞ղ է նման բան լինել։ Մեզ մոտ չկար։ Ուստի մենք գոյատևեցինք», - ասում է նա։

Оливковое дерево в саду Микаэла Цатряна, Мегри.
 

1993թ-ին Ծատրյանը դարձել է զինվորական։ Նա երկար տարիներ ծառայել է սահմանապահ զորքերում։ Այժմ նա Մեղրիի սահմանապահ զորամասի վետերանների խորհրդի փոխնախագահն է։

«Էգեշեգեդրե», - ուրախ ասում է նա՝ բարձրացնելով բաժակը։ Նա նաև ինժեներություն է սովորել Պոլիտեխնիկական համալսարանում։ Զուգահեռ ավարտել է նաև լրագրության ֆակուլտետը։ Իսկ դրանից հետո մեկ տարի սովորել է Դեբրեցենեում (Հունգարիա)։ Սա այն արտահայտություններից մեկն է, որը նա հիշում է հունգարերենով, «Ձեր կենացն» է։ Ե՛վ հունգարացի, և՛ ռուս սահմանապահներին, և՛ հայրենակիցներին նա ուզում է հնարավորինս հաճախ ասել այս խոսքերը։

Житель города Мегри Микаэл Цатрян
 

«Աշոտ ջան, սուրճ դիր մեր ընկերներին, լա՞վ։ Ճանապարհից առաջ մի բան կխմեք։ Ես վերջերս չեմ խմում, առողջությունս թույլ չի տալիս։ Կգնաք, էլի։ Ձեզ ինչ է եղել որ։ Վարորդը քշում է, մեքենան գնում է, իսկ դուք մեջը պառկում եք», - ժպտալով մեզ ասում է Ծատրյանը։

Միգուցե չարժե՞ խմել։ Առանց այն էլ աչքիս տարօրինակ բաներ են երևում․ դրսում փետրվար ամիսն է, բայց բանան է աճում, ծառ է ծաղկել, տերևները կանաչել են։

Гранатовый сок из плодов сада Микаэла Цатряна, Мегри.
 

«Սա զեյթունի ծառ է։ Այն կլոր տարին կանաչ է։ Զեյթունները նույնպես կանաչ են հավաքում։ Եվ ես մենակ չեմ։ Այստեղ մարդիկ տնկել են, հավաքում են», - ասում է Ծատրյանը։

Կարծում եք, թե սա հերթական հայկական հեքիա՞թն է։ Մենք երևի նույնպես այդպես կմտածեինք, եթե մեզ ասեին, որ այստեղ աճում են զեյթուն, բանան և մայրի։

«Մայրի՞։ Գիտենք։ Կաղիններ է տալիս։ Համեղ են», - ասում ենք մենք Ծատրյանին։

«Այո։ Իսկ ես մի անգամ դրանք գինու մեջ գցեցի և թրմեցի։ Այնպիսի հաճելի բույր էր տարածվել։ Կոն էլ եմ գցում», - պատասխանում է նա։

Гранатовый сок из плодов сада Микаэла Цатряна, Мегри.
 

Եվ ահա նա հայկական հյուրընկալությամբ, ռուսական անմիջականությամբ և գինու նկատմամբ մաջարական, գուրմանային վերաբերմունքով մարդ է։ Աչքերի անկյուններում արև է ծվարել։ Այստեղ արևն ամենուրեք է։ Ահա այն խաղում է նռան հյութի մեջ, որը Ծատրյանը քամում է հենց տեղում։ Հայերին ծանոթ է այդ տեսարանը։ Ռուս սահմանապահներին, որոնք այստեղ են ծառայում` նույնպես։ Բայց բոլորը կախարդված նայում են այդ հրաշալի ծեսին։

armeniasputnik.am




Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21