Այր մի՝ պոպոկի մուրաբայի հանգույն

08.09.2016 16:59
3314

Արդեն տեղյակ եմ պահել Գորիսի հանրությանը, որ առաջադրել եմ թեկնածությունս Գորիս համայնքի ավագանու անդամ ընտրվելու համար: Եվ այդ առիթով խոսք եմ հղել համայնքի ընտրողներին:

Փա՜ռք Աստծո, գորիսեցի ընտրողների զգալի մասը լավագույնս է արձագանքել եւ արձագանքում մտադրությանս, իսկ ես ձգտել եւ ձգտում եմ իմ ապրած կյանքով, գործով ու վարքով արժանի լինել համաքաղաքացիներիս բարի վերաբերմունքին:

Բայց ահա, ինչ-որ մի զառամ կին՝ Նելլ Մանուկյան անուն, իմ առաջադրման առիթով իր ֆեյսբուքյան էջում հայհոյանքների տարափ է ուղղել անձիս ուղղությամբ:

Չեմ ճանաչում այդ տիկնոջը, չեմ էլ պատկերացնում, որ կարող է լինել Սյունիքից, առավել եւս Գորիսից: Ուստի եւ չեմ պատրաստվում դատողություններ անել նրա մասին ու տվյալ գրվածքին պատշաճ պատասխան տալ (չի բացառվում նույնիսկ, որ ե՛ւ նկարը, ե՛ւ ստորագրությունը կապանյան հայտնի պուճախի հնարանքի արդյունքը լինեն, քանի որ խոսքի թիրախը դարձյալ հայրս է):

Սակայն գրված տեքստից երեւում է, որ գործ ունենք սովորական փողոցայինի, խուլիգանուհու դասական տեսակի հետ:

Տղամարդուն բնորոշ հայհոյանքներն էլ կարդալով՝ ստիպված եմ ենթադրել, որ գործ ունենք կնոջական աշխարհում մերժված եւ այնտեղից ի սկզբանե զորացրված մի տարփամոլի հետ: Եվ այդ խուլիգանուհին, անհայտ այդ անձնավորությունն այնքան շեղված ու այլասերված է, որ թույլ է տալիս իրեն՝ կոչ ուղղել Գորիսի ընտրողներին՝ մտածելով, որ կգտնվի իրեն ընդառաջ եկող գոնե մեկը:

Այդ տիկնոջ գրառումներին անմիջապես արձագանքել է (ինչպես եւ կարելի էր սպասել) ժամանակներ առաջ Կապանով անցած մի արարած՝ Հրաչ Ջաբրայան անուն, ով մեզ շուն է անվանում:

Դե ինչ, յուրաքանչյուր ոք առօրյա կյանքում իրեն համապատասխան բառապաշար է գործածում. Հրաչն էլ, հավանաբար, կանգնել է իրենց տան հայելու առաջ եւ համոզվել, որ շուն բառն այս դեպքում այլընտրանք չունի: Բայց շուն բառը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր լսող կամ ընթերցող անմիջապես զուգորդում է (նույնացնում է) հաչալ բառի հետ: Իսկ հաչել բառը, հիմք ընդունելով Հրաչի ֆեյսբուքյան՝ գրեթե ամենօրյա գրառումները, մեր մոլորակում ամենքից շատ պատշաճում է նույն Հրաչին (չե՞ք հավատում, հետեւեք նրա գրառումներին, որոնք միայն հայհոյանք, զազրախոսություն, չարախոսություն, զրպարտություն եւ տականքություն են պարունակում):

Ես հիմա ժամանակ չունեմ Հրաչի վերաբերյալ ամբողջական դիտարկումներս շարադրելու, միգուցե հետո կանդրադառնամ նրան: Բայց մի բան չեմ կարող չհիշել եւ չհիշեցնել: Այդ տղան Կապանից գնալուց առաջ մի մեծ եւ անօրինակ անբարոյականություն թույլ տվեց՝ գողացավ Համո Սահյանի հայտնի բանաստեղծության եւ վերջին ժողովածուի վերնագիրը՝ «Ինձ բացակա չդնեք» եւ իր տհաճ սֆաթն արտացոլող նկարի կողքին (իբրեւ սեփական խոսք) մատուցեց կապանյան գովազդային մի վահանակի վրա: Թվում էր, թե ոչ ոք լուրջ չի վերաբերվի այդ անձնավորության անբարո արարքին, բայց… մի քանի օր անց արժանապատվություն ունեցող մարդիկ կտրեցին եւ աղբանոց շպրտեցին Հրաչի նկարի գլուխը՝ դրանով իսկ հարգելով Մեծն Համո Սահյանի հիշատակը:

Եվ քանի որ ինքը Համո Սահյանի գողացած խոսքով է հեռացել Կապանից, ճիշտ կլիներ հենց սահյանական խոսքով էլ պատասխանեինք Հայաստանի Հանրապետությունում հաչալու արվեստում անմրցելի արարածին:

Շները

Բարձրահարկերի պատշգամբներից
Ուրիշ տեսակի շներ են հաչում ...
Այդ շներն ուրիշ տեսակ են աճում,
Ուրիշ տեսակ են հաչում: Բախտավոր
Աստղի տակ ծնված շներ են դրանք:
Ոչ ցավն են տեսել Բողար նախահոր,
Ոչ բուք են տեսել, ոչ բախտի հեգնանք:
Ոչ խնայել են գույքը տնային,
Ոչ պահպանել են մաքրությունը տան,
Ոչ էլ օրենքն են սերտել՝ շնային
Նախնական լեզվի շարահյուսության:
Ծնվել են անհոգ, անհոգ մեծացել.
Ոչ իրենց բախտի գինն են իմացել,
Ոչ էլ իմաստը իրենց «հաֆ-հաֆի»:
Թե Բողար պապը գտներ մի հնար,
Հավիտենական քնից արթնանար,
Նրանց հաչոցից գլուխ չէր հանի:
Հաչում են կարծես գորտ է կռկռում:
Բայց ի՞նչ արած, շան կոչում են կրում,
Եվ պիտի հաչեն, ըստ կոչման պարտքի,
Շների վրա փողոց ու բակի...
Եվ չեն հարցնում ժամանակ ու ժամ,
Հաչում են նրանք: Եվ մինչեւ անգամ
Ծիծեռնակների վրա են հաչում,
Խելոք, տնարար ծիծեռնակների,
Որ շենքերից շենք շեղակի թռչում,
Կերն են վաստակում իրենց ձագերի:
Բայց ծիծեռնակը ծիծեռնակ է միշտ...
Ծիծեռնակները թռնում են գնում
Եվ այդ շներին շան տեղ չեն դնում:

…Եվ երիցս փա՜ռք Բարձրյալին, որ Կապանի խոշորագույն ձեռնարկության տնօրենի պղծված աթոռը մաքրեց կասկածելի ծագումով ու կասկածելի առաքելությամբ Սյունիքում ներդրված եւ իրեն ստուկաչներով շրջապատած շառլատանից ու փարիսեցուց:

Հրաչի հետ կապված մյուս դիտարկումներս (ինչպես նշեցի)՝ հետո:

Իսկ սիրելի Նելլ Մանուկյանի լուսանկարը շատ ուշադիր զննելուց հետո նոր-նոր հասկացա, թե մարդու արտաքինի ինչ որակներ է նկատի ունեցել Հակոբ Պարոնյանը՝ իր հերոսներից մեկին հրավիրելով թատրոն՝ ապուշի դերում հանդես գալու համար:

Հիշենք հայտնի վեպի այդ հատվածը. «Այս ճամբորդն օժտված էր զույգ մը խոշոր եւ սեւ աչքերով, զույգ մը հաստ, սեւ եւ երկար հոնքերով, զույգ մը ականջներով եւ զույգ մը քթով… չէ, չէ, մեկ քիթով, թեպետեւ, բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայիլ, անոր մեծությունը սխալեցուց զիս: Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ. Հ.Վարդովյան հանդիպեր յուր աչքերով կը հարցուներ այդ մարդուն. «Ի՞նչ ամսական կուզես` թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»»:

Այնպես որ՝ սիրելի Նելլ, ավագանու անդամ ընտրվելու դեպքում խոստանում եմ քեզ հրավիրել Գորիսի պետական թատրոն՝ ապուշի դեր կատարելու համար: Ասվածն ընդունեք իբրեւ նախընտրական խոստում:

ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46