Այս նշանակալից իրադարձությունը խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը. Լուկաշենկոյի ուղերձը՝ ՀՀ ժողովրդին

21.09.2026 12:21
322

Այս նշանակալից իրադարձությունը խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Այս նշանակալից իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը», - ասվում է շնորհավորանքում։

Լուկաշենկոն նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, հատկապես արժեքավոր են դառնում ժամանակի ընթացքում փորձարկված բարեկամական կապերը։

«Մինսկն ու Երևանը միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմք է», - ընդգծել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։

«Թող յուրաքանչյուր տանը թագավորեն համերաշխությունն ու ուրախությունը», - հավելել է բելառուս առաջնորդը։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21