Այս տարի ավելի քան 2 մլրդ 348 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր կիրականացվի Կապանում

09.07.2021 20:25
5441

Այսօր Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Նիստին ներկա էր ավագանու 8 անդամ, իսկ օրակարգն իր մեջ ամփոփում էր 25 հարց։

Ավագանու հաստատմանը ներկայացվեց Կապան համայնքի 2020թ․ դեկտեմբերի 30-ի թիվ 136-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պայմանավորված էր սուբվենցիոն ծրագրերի հաստատմամբ։ Ըստ այդմ համայնքի բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում 1 մլրդ 556 մլն 841 հազար ՀՀ դրամի չափով։ Սուբվենցիայի հաստատված ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով http://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v...

Ավագանին հաստատեց նաև համայնքի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որտեղ ներառվեց նաև «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի կողմից նվիրաբերված ՄԱԶ-6912C3-314 մակնիշի ջրցան մեքենան, որը անհատույց օգտագործման հանձնվեց «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին՝ աշխատանքները էլ ավելի բարձր որակով կատարելու համար:

Օրակարգում ներառված հիմնական հարցերը վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին, որոնք ավագանին հաստատեց և կայացրեց համապատասխան որոշումներ։

Վերջիններիս մանրամասնորեն կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով https://www.youtube.com/watch?v=8cakSupLY9g

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17