Հարժիսի դպրոցական շենքի կառուցումը անհասկանալիորեն դադարեցված է. շինկազմակերպության ղեկավարն անհասանելի է

07.08.2021 16:34
6118

Հարժիս գյուղի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի ներկայիս շենքը, որը շահագործման է հանձնվել 1973 թվականին, տարիներ անց հայտնվել է վթարային վիճակում:

Գյուղի բնակիչների՝ այդ առիթով մտահոգությունները 2019 թ. արժանացել են ՀՀ կառավարության ուշադրությանը:

Եվ որոշվել է գործող դպրոցի դահլիճային մասում ու դրան կից հատվածում (ֆուտբոլի դաշտի տեղում) կառուցել դպրոցական նոր շենք՝ հրաշալի նախագծով (100 աշակերտի համար), որն էլ մտել է 2020-21 թթ. պետական ծրագրերի մեջ:

2020 թ. նոյեմբերին մեկնարկել է դպրոցական նոր շենքի կառուցումը. շինարարական կազմակերպությունը քանդել է նախեւառաջ գործող դպրոցի դահլիճային, նաեւ մարզադահլիճային մասը, օժանդակ այլ կառույցները, որոնց տեղում էլ կբարձրանա դպրոցի նոր շենքը:

Շինարարական աշխատանքների մեկնարկը խոստումնալից է եղել:

Ըստ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանի՝ բավականին լավ աշխատանք է կատարվել հիմքերի կառուցման ուղղությամբ, եւ արդեն իսկ ավարտվել է հիմքերի կառուցումը, իսկ մինչ այդ իրականացվել է հսկայածավալ հողային աշխատանք:

Սակայն այս տարվա հուլիսի առաջին օրերից շինաշխատանքները դադարեցված են, եւ սառեցված այդ վիճակը շարունակվում է մինչեւ հիմա:

Գյուղաբնակներին այդ ամենը, անշուշտ, անհանգստացնում է, չէ՞ որ խոսքը դպրոցի, գյուղի երեխաների կրթությանն առնչվող գլխավոր խնդրի եւ, ի վերջո, գյուղի ապագայի մասին է:

Ընդ որում՝ բնակավայրում ամենատարբեր խոսակցություներն են շրջանառվում: Այսպես՝ շինարար բանվորները (ե՛ւ տեղացի, ե՛ւ դրսեկ) հրաժարվել են աշխատել այդ կառույցում՝ աշխատավարձերի հետ կապված հարցերի պատճառով: Ավելի կոնկրետ՝ (դպրոցի տնօրենի վկայությամբ)՝ շինկազմակերպությունը բանվորներին մինչեւ հիմա չի վճարել մոտ 5 մլն դրամի հասնող աշխատավարձի պարտքը:

Իսկ ո՞վ է կառույցի պատվիրատուն. պարզվում է՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Շինարարական կազմակերպությունն էլ «Գազպրոմշին» անվանումով ՍՊ ընկերությունն է, որի ղեկավարն է Մաքսիմ Միսակյանը:

Ոչ սյունիքյան այդ ընկերության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկարողացանք գտնել համացանցում կամ այլ աղբյուրներում: Ընկերության անվանումին բացառապես հանդիպեցինք դատական մի քանի գործերի առնչվող լրատվական հրապարակումներում:

Շատ ջանքեր գործադրելուց անգամ չհաջողվեց հեռախոսով կապվել շինկազմակերպության ղեկավարի հետ եւ պարզել Հարժիսի դպրոցական շենքի կառուցման գործում ստեղծված անորոշ եւ խառնաշփոթ վիճակի պատճառը:

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանն էլ, թեեւ տեղյակ էր դպրոցական շենքի շինարարության՝ դադարեցված լինելու մասին, բայց չգիտեր պատճառները, քանի որ (ըստ վարչության պետի) շինարարության պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է:

Ուստի եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ուշադրությունն ենք հրավիրում Հարժիսում ստեղծված իրավիճակի վրա, ակնկալում համապատասխան պարզաբանում ու աշխատանքների վերսկսում եւ, իհարկե, պատասխան գլխավոր հարցին՝ արդյո՞ք դպրոցական շենքը կհաջողվի շահագործման հանձնել 2021-ի դեկտեմբերին, ինչպես եւ նախատեսված է:

Կարեւոր ենք համարում նաեւ «Գազպրոմշին» ՍՊ ընկերության ղեկավարի պարզաբանումը, այլապես պարզագույն մի հարց կծագի՝ ինչպե՞ս է այդ ընկերությունը հաղթող ճանաչվել դպրոցական շենքի կառուցման համար հայտարարված մրցույթում:

 

Սամվել Ալեքսանյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24