Մելիքսեթ Պողոսյան. «Մենք պարտավոր ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի սկսած գործն ավարտին հասցնել»

08.05.2022 11:32
4279

Արժանապատիվ հայ ժողովուրդը  մայիսի 8-ը նշում է իբրեւ Երկրապահի օր: Եվ դա՝ 1993 թվականից…

Երկրապահ կամավորականների միությունը ծնվել է Արցախյան առաջին պատերազմի բոցերի մեջ՝ Վազգեն Սարգսյան նվիրյալի գլխավորությամբ:

Երկրապահի կազմավորման, մարտական փառավոր կենսագրության արարման գործում ծանրակշիռ ներդրում է ունեցել Սյունյաց աշխարհը, որի զավակները (Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Գարեգին Նժդեհի վրիժակ ոգով տոգորված) իրենց կյանքը չխնայեցին հայոց Արցախի ազատագրման եւ հայոց սահմանների անձեռնմխելիության ապահովման աստվածահաճո գործում:

Եվ այսօր՝ մայիսի 8-ին, Սյունիքի մարզի երկրապահները՝ Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Սիսիանում եւ Գորիսում այցելում են Արցախյան երեք պատերազմներում նահատակված իրենց մարտական ընկերների շիրիմներին ու ոգեկոչում նրանց սուրբ հիշատակը:

Գորիսում՝ երկրապահի  ներկայացուցիչների կազմակերպած հիշատակի արարողությանը մասնակցում էր ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար, Արցախյան երեք պատերազմի քաջարի հրամանատար Մելիքսեթ Պողոսյանը:

Նրանք նախ այցելեցին Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների գորիսյան նորահիմն պանթեոն, որտեղ էլ ծաղկեդրում կատարեցին այդ պատերազմում զոհված 68 գորիսեցիների շիրիմներին:

Երկրապահներն այնուհետեւ այցելեցին պանթեոնի հարեւանությամբ ժամանակին կառուցված  բազմախորհուրդ հուշահամալիր՝ նվիրված Արցախյան առաջին եւ Ապրիլյան պատերազմների նահատակներին, ինչպես եւ Մեծ հայրենականում զոհված գորիսեցիերին:

Հիշատակի արարողության ավարտին Մելիքսեթ Պողոսյանը զրույց ունեցավ լրագրողների հետ եւ մասնավորապես ասաց. «Երկրապահը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ամենաակնառու ժառանգություններից է, իսկ Վազգեն Սարգսյան անունը մեզ համար հոմանիշ է Հայաստան նվիրական հասկացությանը: Ուստի եւ պարտավոր ենք նրա սկսած գործն ավարտին հասցնել…

Սյունիքի երկրապահը ներկայումս վերակազմակերպման գործընթացների մեջ է, կատարվում են շարքերի համալրումներ, աշխատանքներ են տարվում նրանց մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ,  ձգտում ենք արժանավոր շարունակողը լինել նախորդ սերնդի եւ մեր նահատակ ընկերների սխրական արարքների»:

Հիշատակի արարողությունից հետո երկրապահներն այցելեցին սահմանապահ Տեղ գյուղ, որտեղ էլ կքննարկեն ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի առջեւ ծառացած խնդիրները եւ հետագա անելիքները մեր երկրամասի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02