Այս տարի շանս ունենք գյուղացիներին ոռոգման ջրով պատշաճ ապահովելու. Նիկոլ Փաշինյան

02.05.2019 17:26
1154

Ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը կբարձրանա 49 սմ-ով. երկու օրը մեկ 1 սմ-ով բարձրանալու պրոցեսը կսկսվի արդեն հիմա: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Սևանի շրջակայքում դեռ ցուրտ է, դեռ հալոցքը չկա, երբ լինի, ջուրը կբարձրանա: Մյուս ջրամբարներում վիճակը լավ է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդ տարի, օրինակ, այս սեզոնին անգամ ջուր է բաց թողնվել Սևանա լճից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու համար և հույս ունեմ, որ այդ շանսը կօգտագործենք: Եթե կլիմայի գլոբալ փոփոխությունները Հայաստանում այնպես արտահայտվեն, ինչպես այս տարի են արտահայտվել, կարող ենք ասել, որ մեր բախտը բերում է»:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ հետազոտություններ, կանխատեսումներ կան մինչև 2030, 2070 և 2100 թվականների համար: «Տարբեր նախնական սցենարներով 2030-ին մոտ 11 տոկոսով նվազում է գետային հոսքը, սակայն կան նաև հետազոտություններ, որ մայիսից-հոկտեմբեր կնվազի տեղումների քանակը: Մյուս կողմից կապված Կասպից ծովից գոլորշիացման ավելացման հետ, հնարավոր են հեղեղումներ ու մեծ տեղումներ ոռոգման սեզոնից դուրս: Դրա համար առավել քան արդիական է ջրամբարաշինությունը: Արդեն այսօրվա դրությամբ, 1,23 աստիճանով ունենք ջերմաստիճանի բարձրացում»,- ասաց նախարարը:

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40