«Մարտահրավերները բավականին շատ են». Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի երկրներին համախմբվելու կոչ է արել

13.02.2023 22:06
931

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին  միասնության կոչ է արել։

«Մարտահրավերները բավականին շատ են, մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել ծրագրում գրելու՝ փորձել լուծել խնդիրները, որ ունենք, հատկապես, ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններում։ Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան: Մենք այնտեղ խնդիրներ ունենք: Եկեք փորձենք լուծել դրանք և որքան հնարավոր է միավորվել»,- ասել է Բելառուսի ղեկավարը, հայտնում է «ԲելՏա»-ն։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին, քանի որ այդպես միշտ ավելի հեշտ է։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղ հանգիստ կնստենք` նման բան չի լինի: Կգա ժամանակը, այն հեռու չէ, տառացիորեն վաղը, և այն կպահանջի կողմնորոշվել, որոշակի դիրքորոշում զբաղեցնել։ Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն, բայց մեր բոլոր միութենական թերություններով հանդերձ՝ պետք է հստակ որոշել սեփական քաղաքականությունը, սեփական գիծը, որպեսզի միասին գործենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։

aysor.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34