Այս ցույցերը միայն և միայն նպաստում են գերիների վերադարձին և ոչ հակառակը. Վազգեն Մանուկյան

09.03.2021 23:07
3670

Բոլորն անհամբեր սպասում են, որ նախագահը պետք է իրեն կպահի նախագահի պես, այս մասին այսօր հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝  ԳՇ անդրադառնալով պետի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին:

«Այն, որ ինքը ոչ մի բան չարեց, բերեց իրավիճակի սրացման, մենք դեռ պլան Ա-ի մեջ ենք, սա անհնազանդություն է խաղաղ բնակիչների, և կարծում եմ՝ այս գործողությունն ավելի շատ մարդկանց համոզեց, որ այդ վիճակը երկար պահել հնարավոր չէ»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ Սահմանադրությունում գրված է, որ Գլխավոր շտաբի պետը նշանակովի պաշտոն է և հինգ տարով ժամկետով է նշանակվում, հետևաբար՝ ԳՇ պետի ազատման մասին Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը մասին լրիվ անօրինական է:

«Այսինքն՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի հերթական տապալումն է: Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ անցկացնել չի կարելի, և բացարձակապես համաձայն չեմ, որ չի կեղծվելու, ամբողջ մեր կյանքն է կեղծված, բնական է, որ կեղծվելու է»,- ասաց նա և նշեց, որ օրեցօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ Իլհամ Ալիևին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության: «Դա նշանակում է, որ ընդհակառակը ինքը այս ցույցերից վախենալով, որ այս իշխանությունը փոխվելու է, կարող է ժեստ անի և մի քանի գերի նույնիսկ ավելի վերադարձնի: Այսինքն՝ այս ցույցերը միայն և միայն նպաստում են գերիների վերադարձին և ոչ հակառակը»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նկատեց, որ, այնուամենայնիվ, պատերազմով Արցախի հարցը չլուծվեց և Արցախի հարցը կախված կմնա մինչև չգտնվի բնական լուծում, իսկ բնական լուծումը պետք է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված լինել: 

tert.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34