ԱՅՍՕՐ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է

27.09.2021 14:51
1255

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի, Վահանավանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի և Հայր Ներսես աբեղա Հարությունյանի մասնակցությամբ մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա չարաբաստիկ պատերազմի անմեղ զոհերի հավերժ հիշատակի և հոգու հանգստության համար։

Արարողակարգին ներկա էր նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, հարազատները, ընկերները և բազմաթիվ կապանցիներ։

Այնուհետև ներկաները՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր և իրենց խոնարհումը բերեցին արցախյան երկրորդ պատերազմում զոհված մերօրյա հերոսների հիշատակին` ծաղիկներ դնելով նրանց շիրիմներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40