Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է

19.09.2026 13:36
357

2023թ. այս ժամերին արդեն մայրաքաղաք Ստեփանակերտն ինտենսիվ ռմբակոծվում էր ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող Շուշիի բարձունքներից. կրակի տակ էին նաև այդ պահին Արցախի տիրապետության տակ մնացած մյուս բոլոր շրջանները, իսկ ադրբեջանական բանակը ողջ թափով հարձակման էր անցել շփման գծի ամբողջ երկայնքով։

Արցախի համար վերջին պատերազմը մեկ օր տևեց. 9 ամիս շրջափակման մեջ մնացած, սովի շեմին գտնվող Պաշտպանության բանակը ավելի քան 24 ժամ անհավասար մարտեր մղելով և ծանր կորուստներ կրելով՝ փորձեց անել այն, ինչը կարող էր։ Հայաստանը որևէ օգնություն չցուցաբերեց Ադրբեջանի դեմ միայնակ մնացած Արցախին. մինչ Արցախի ողջ շփման գծի երկայքով թեժ մարտեր էին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք որևէ կերպ չեն միջամտելու կատարվողին։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որոնք չկարողացան կանխել կամ կասեցնել ադրբեջանական հարձակումը, հրադադար հաստատվեց։ Մեկ օր տևած պատերազմում Պաշտանության բանակն ահռելի կորուստներ կրեց՝ տալով 223 զոհ։ Սկսվեց պաշտպանության բանակի լուծարումը, և մի քանի օր անց, չունենալով իրենց կյանքի և անվտանգության որևէ երաշխիք, Արցախի հայությունը ստիպված եղավ հեռանալ։ Ավելի քան 100 հազար հայ, թողնելով իր տունը, հարազատների շիրիմները, որոնցից շատերին հազիվ հասցրին հողին հանձնել, բռնի տեղահանվեցին Հայաստան։

Այս քաոսային օրերին տեղի ունեցավ ևս մեկ ողբերգություն. մարդիկ խուճապահար վառելիք էին փնտրում, որպեսզի կարողանան վերցնել ընտանիքներին և դուրս գալ ժամ առաջ, և այդ քաոսի պայմաններում Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյուն, ինչի հետևանքով ևս 218 մարդ զոհվեց, մոտ 2 տասնյակը մինչ օրս անհետ կորած է համարվում։

Մի քանի օրվա ընթացքում Արցախի ողջ բնակչությունը ստիպված եղավ դուրս գալ հայրենիքից և ապաստան գտնել Հայաստանում, և Արցախը վերջին մի քանի հազար տարվա մեջ առաջին անգամ հայաթափվեց։ Անցավ մի քանի ամիս, և Բաքվի պահանջով այնտեղից դուրս բերվեցին նաև ռուս խաղաղապահները, որոնցից մի քանիսին ադրբեջանցիները միտումնավոր գնդակահարել էին՝ շրջափակման մեջ հայտնված գյուղերից մեկին մոտենալու պահին։

Այդ պահից սկսած Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն փորձում են վերացնել հայկական ողջ ժառանգությունը՝ կամ քանդելով եկեղեցիներն ու գերեզմանոցները, կամ էլ պատմական կոթողները ներկայացնելով իբրև աղվանական, ինչի վերջին դրսևորումն Ալիևի օգնականի կողմից էր օրեր առաջ՝ արտասահմանցի դիվանագետների՝ դեպի օկուպացված Արցախ կազմակերպված սկանդալային այցի ժամանակ։

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40