Սահմանապահ Արավուսն ապրում է իր առօրյայով՝ աչքն ու ականջը սահմանին հառած

08.04.2023 21:35
2318

Մարտի 29-ի գիշերվանից հետո, երբ թուրքը ներխուժեց Տեղ գյուղի վարչական տարածք, օկուպացրեց մի քանի տասնյակ հեկտար հողատարածք եւ դիրքավորվեց այնտեղ, քանիցս հնչեց Արավուս գյուղի բնակիչների անհանգստությունը: Եվ դա, անշուշտ, բնական պիտի համարել, քանզի Արավուսը գրեթե Տեղ գյուղի հյուսիս-արեւելյան  հատվածի շարունակությունն է:

Իրավիճակին ծանոթանալու նպատակով այսօր՝ ապրիլի 8-ին, մեր ստեղծագործական խումբն Արավուսում էր:

-Իհարկե, մարտի 29-ի եւ 30-ի դեպքերը մեզ լրջորեն անհանգստացրել են, բայց մեր գյուղի ուղղությամբ ներխուժման փորձ չի եղել, իսկ եթե լիներ, ապա, համոզված եմ, արժանի պատասխան կստանային,-պատմում է երիտասարդ աշխարհազորային Արմեն Ջհանգիրյանը:

Արավուսի համար ամենածանր ժամանակը 2020 թ. դեկտեմբերի 18-ն էր եւ դրան հաջորդած օրերը, երբ թուրք-ազերիները բռնազավթեցին գյուղի մոտ 70 հա տարածքը (վարելահողեր եւ արոտավայրեր), այդ մասին պատմում է գյուղի երախտավորներից մեկը՝ Նուրուշ Ջհանգիրյանը, ում ամեն անգամ հանդիպում ենք մտահոգ վիճակում եւ գյուղի մերձակայքը հեռադիտակով զննելիս:

Նա երազում է այն օրը, երբ գյուղից զավթված տարածքները կվերադարձվեն օրինական տերերին՝ արավուսցիներին, իսկ դա գլուխ կգա միայն ուժի շնորհիվ, որովհետեւ թուրքը կամովին չի զիջի բռնազավթված դաշտամասերը:

-Թշնամին տվյալ տարածքներում՝ այդ ժամանակվանից, իր մարտական դիրքերն ունի, որոնք տեսանելի են գյուղի գրեթե բոլոր տներից,-ասում է զրուցակիցս:

Գարնանային Արավուսը, այդուհանդերձ, ապրում է իր առօրյայով՝ աչքն ու ականջը սահմանին հառած:

Աշխատանքներ են կատարվում տնամերձերում եւ դաշտերում, ոչխարի հոտն արոտավայրերում է՝ միմյանցից երբեմն 50 մ հեռավորությամբ գտնվող հայկական եւ ադրբեջանական մարտական դիրքերի հայացքի ներքո:

Գյուղացիները պատրաստվում են վաղվա՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին:

Այցի ընթացքում քանիցս զրույցի բռնվեցինք արավուսցիների հետ: Գյուղացիներին, ինչպես եւ սպասվում էր, ամենից շատ հետաքրքրում էր ապագան՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ անել, ի՞նչ է պակասում մեզ…

Այդ հարցերի վերաբերյալ տարաբնույթ պատասախաններ էին հնչում, բայց առավել ողջամիտ թվաց Հրայր Հայրապետյանի պատասխանը՝ «Մեր ներկայիս դժբախտությունների գլխավոր պատճառը հասարակության պառակտվածությունն է. գոնե ուշացումով քաղաքական բոլոր ուժերը տարաձայնությունները մի կողմ դնեն եւ մի բռունցք դառնան, նույնը նաեւ ամեն քաղաքում ու գյուղում, այլապես թուրքը շարունակելու է օգտվել մեզանում միմյանց հանդեպ եղած ու շարունակվող թշնամությունից, միմյանց նկատմամբ ունեցած անվստահությունից»:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01