Ճեպազրույց լրատվամիջոցների հետ՝ Գորիսում

21.05.2022 16:33
3332

Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ՀԸԳՀ համաձայնագրին և 2022թ․ Եվրոպայի օրվան նվիրված մամուլի ճեպազրույցը տեղի կունենա սույն թվականի մայիսի 24-ին, ժամը 14։30-ին «Միրհավ» հյուրանոցում (ք․ Գորիս, Մաշտոց 100, 2-րդ շենքի առաջին հարկ)։ 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Սյունիքի մարզում հանդես կգա տեղի լրատվամիջոցների համար կարճ հայտարարությամբ և կպատասխանի վերը նշված թեմաներին առնչվող հարցերին։ 
Ճեպազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սույն թվականի մայիսի 23-ը, ժամը 15։00՝ [email protected] էլ. հասցեին ուղարկելով լրագրողի, օպերատորի, լուսանկարչի անունը և լրատվամիջոցի անվանումը։ 
Լրատվամիջոցների գրանցումը կսկսվի մայիսի 24-ին, ժամը 14:00-ին։
     
Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում  Սյունիքի մարզում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ 

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին և ուժի մեջ մտել 2021թ․ մարտի 1-ին: 
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր ամուր հիմք է ստեղծում՝  ընդլայնելու բարեփոխումների օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուղղությամբ: Եվրոպական միությունը և Հայաստանը հանձնառու են աշխատել միասին՝ ի բարօրություն քաղաքացիների, և նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կայունությանը: Կողմերը նաև հանձնառու են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը, ընդլայնել համագործակցությունը ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում՝ նպատակ ունենալով ամրապնդել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը:

1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրել է կազմակերպված Եվրոպա կառուցելու իր տեսլականը, որն անհրաժեշտ էր զարգացում և խաղաղ փոխհարաբերություններ հաստատելու համար: Այսօր մայիսի 9-ը դարձել է  Եվրոպայի խորհրդանիշը՝ Եվրոպայի օրը, որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրվա առթիվ կազմակերպվում են բազմաթիվ  միջոցառումներ և տոնակատարություններ, որոնք Եվրոպան մոտ են դարձնում ինչպես նրա, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:
  
Լրատվամիջոցների հարցումների համար դիմել Անահիտ Ազատյանին՝ +374 91202387

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25