Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

16.11.2019 10:32
1570

Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թվականին, Երևան քաղաքում: 2003-2011 թթ. սովորել է Երևանի թիվ №147 հիմնական դպրոցում։ 2011-2014 թթ. սովորել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում՝ ստանալով ատամնատեխնիկի որակավորում։ 2014 թ. ընդունվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան։ 2015 թ. հունվարի 21-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես հրաձգային ջոկի հրամանատար։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում:

Կրտսեր սերժանտ Աբաջյանը 2016թ.-ի ապրիլի 2-ին դիմագրավել է հակառակորդի մեծաքանակ ուժերին և մարտնչել մինչև վերջին փամփուշտը: Մոլորեցնելով մոտեցող հակառակորդին՝ նա պայթեցրել է ձեռքում պահած նռնակն ու հերոսաբար զոհվել:

2016 թ.-ի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան:

Հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի համանուն մեդալով, «Գվարդիական աստղ» կազմակերպության «Հավերժական փառք» մեդալով։

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40