Շուտ են հարմարվում

23.07.2015 14:04
2307

Այս օրերին շատերն են սրտի տրոփյունով սպասում, թե իրենց որդին որ զորամասում կսկսի ծառայել: Ծնողների մի մասը հանգիստ շունչ է քաշում, երբ լսում է նորակոչիկ որդու զինծառայության վայրի մասին, մի մասն էլ առնվազն երկու տարի երկրի եւ աշխարհի համար խաղաղություն է խնդրում Բարձրյալից:

Օրերս գտնվելով Ագարակի N զորամասում՝ փորձեցինք զինակոչիկներից տեղեկանալ նրանց տրամադրության, բանակային կյանքին հարմարվելու դժվարությունների մասին: Հուրախություն նրանց ծնողների՝ տեղեկացնենք, որ նրանք իրենց շատ լավ են զգում, կոչ անում հասակակիցներին հայրենիքի հանդեպ պարտքն անպայման կատարել: «Բնական է, որ սկզբնական շրջանում դժվարությամբ հարմարվեցինք բանակային կարգուկանոնին, քաղաքացիական կյանքի առօրյայից դժվարությամբ անցանք մեր ներկայիս կյանքին: Բայց դրանք արդեն հետեւում են, եւ այսօր հատկապես ֆիզիկական պատրաստվածության, հոգեբանորեն զինվորական կյանքին տրամադրվելու առումով ես զգում եմ էական տարբերություն», - նշեց վեց ամսվա զինծառայող Ժորա Գասպարյանը (Եղվարդ քաղաքից):

Ծառայության հատկապես սկզբնական շրջանում ոչ միայն կարեւոր է հրամանատարության վերաբերմունքը, այլեւ ծառայակիցների: Այդ առումով այլեւս անցյալում է մնացել «խարոշիների» դասակարգը: «Նրանց կարելի է Կարմիր գրքում գրանցել, - կատակով նշեց վեց ամսվա ծառայող Ալեքսանդր Բատաեւը (Իջեւանի տարածքի Աղավնավանք գյուղից), - աշխատանքը հավասարապես ենք բաշխում. եթե պիտի աշխատենք, ապա միասին, եթե պիտի հանգստանանք, միասին»: Ա.Բատաեւը նշեց նաեւ, որ առաջընթաց ամեն առումով է նկատում, հատկապես ֆիզիկական կոփվածության, «ներկայումս 15 անգամ ձգում եմ կատարում»:

«Հրամանատարական կազմի հետ բարիդրացիական հարաբերություններ են, նրանք ամեն ինչ անում են, որ մեր ծառայությունն անցնի ոչ լարված մթնոլորտում», - նշեց Ժ.Գասպարյանը:

«Քաղաքացիական կյանքում մեծ տեղ չէինք հատկացնում ֆիզկուլտուրային, եւ այդ բացը հիմա զգում ենք: Դրանում ես միայն ինձ եմ մեղադրում, բայց իմ զավակների ֆիզիկական դաստիարակությանը հաստատ ավելի մեծ ուշադրություն կդարձնեմ», - ծիծաղելով ավելացրեց Ժ.Գասպարյանը:

«Մինչ զորակոչվելս պատկերացումներս բանակի վերաբերյալ բոլորովին այլ էին: Այժմ լիովին հարմարվել եմ այդ կյանքին, նույնիսկ հաճելի է ծառայելը», - նշեց վեց ամսվա ծառայող Հակոբ Հայրապետյանը: Իսկ երբ ասացինք, որ սիրած աղջկան թերթի միջոցով հաղորդագրություն ուղարկի, նա ասաց, որ դա «թաքուն կանի»:

Հարցին, թե արդյոք զորացրվելուց հետո կշարունակեն ծառայությունը, նրանք անկեղծորեն խոստովանեցին, որ դեռ չեն մտածել այդ ուղղությամբ:

Մանավանդ վերջին մեկ տարում, ցավոք սրտի, սահմանում դժբախտ դեպքեր շատ պատահեցին: Մեր այն մտահոգությունը, թե եթե հանկարծ պատերազմ լինի, նրանք պատրա՞ստ են կռվելու, զինվորները պատասխանեցին. «Եթե Արցախյան պատերազմի տարիներին կամավորական ջոկատներով եւ որսորդական հրացաններով մենք հաղթանակ ենք տարել, ապա այսօր, Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, հաղթանակը կրկին մերն է լինելու, քանզի ունենք հզոր բանակ՝ զինված նորագույն զինտեխնիկայով եւ բանիմաց հրամանատարական կազմով»:

Անհամբերությամբ իրենց սպասող ծնողներին ու հարազատներին ժամկետային ծառայողները մաղթեցին համբերություն եւ «թող հպարտանան, որ իրենց որդին ծառայում է հայոց բանակում»:

Ի դեպ, զինվորները, որոնց հետ զրուցեցինք, Ագարակի զորամասի մոտոհրաձգային վաշտից էին եւ այս զորամաս են տեղափոխվել N ուսումնական զորամասի դասընթացներն ավարտելուց հետո:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40