Այսօր Արցախյան 3-րդ պատերազմի նահատակ Սևակ Բազունցի հիշատակի օրն է

12.10.2022 10:22
1475

Ծնվել է 1995 թ հոկտեմբերի 30-ին Խնձորեսկ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 2013 թ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Դեռ համալսարանի կուրսանտ էր, երբ մասնակցություն ունեցավ 2016 թ քառօրյա պատերազմին՝ լինելով Հադրութի պաշտպանության առաջնագծում։ 2017 թ նորավարտ լեյտենանտը վիճակահանության ժամանակ դիմել է պաշտպանության նախարարին՝ ցանկություն հայտնելով ծառայել Ջրականի զորամասում։  Ծառայության կարճ ժամանակահատվածում  նվիրյալ սպան դասակի հրամանատարի պաշտոնից առաջխաղացման կարգով ստանձնել է վաշտի հրամանատարի պաշտոնը։

Ընտանիքում հիշում են, թե ինչպես էր ամեն անգամ անակնկալ տուն վերադառնալիս ձեռքը կրծքին խփելով ասում «Էս տղեն ժամանեց», ինչպես էր մայրը հորդորում մտածել ամուսնանալու մասին, որին ի պատասխան ժպտալով  ասում էր «Մա՛մ, ես զենքի հետ եմ ամուսնացել»։

2020 թ սեպտեմբերի 27-ին Սևակ Բազունցն արձակուրդում էր, պատերազմի բոթը  լսելուն պես մեկնել է առաջնագիծ և միացել իր վաշտին։ Մարտի թեժ պահերին եղել է ամենավտանգավոր հատվածներում։ Հմուտ ղեկավարել է իր ստորաբաժանումը, վաշտի կազմով պաշտպանողական մարտեր է մղել Նարինջի /Նյուգեր/ հատվածում, կարողացել անվնաս դուրս բերել  վաշտը շրջափակումից՝ Արա լեռի, Ջրականի տարածքներում։ Նրա ղեկավարած վաշտը հակառակորդին հասցրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ։ Արդեն Հադրութ քաղաքում ստանձնել է գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնը և հմտորեն ղեկավարել ստորաբաժանումը։

Հոկտեմբերի 10-ին մեկնել է պաշտպանության այլ շրջան՝ իր ստորաբաժանումով աջակցելու պաշտպանական մարտերին։

Հոկտեմբերի 12-ին հակառակորդը հրթիռահրետանային հուժկու գրոհով հարձակման է անցել այն հատվածում, ուր գտնվում էր Սևակ Բազունցը երիտասարդ, հայրենասեր սպան  բեկորային վիրավորում է ստացել, որն էլ ճակատագրական է եղել նրա համար։

Զոհվել է երիտասարդ, առյուծասիրտ սպան՝ վստահ, որ իր հողի համար է պայքարում, որ արդար է իր կռիվը, որ հայրենիքն արյունով պահելու իր հերոսական օրինակը պիտի ոգեշնչի  սերունդներին։

Հուղարկավորվել է Խնձորեսկի գերեզմանատանը:

Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիություն» մեդալով:

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26