«Այսօր էլ մենք ունենք լուրջ մտավախություններ». Միրզոյանը` ադրբեջանական նոր ագրեսիայի մասին

03.11.2023 18:53
1412

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ՀՀ–ն և' տնտեսական, և' քաղաքական, և' արժեքների, և' անվտանգային առումներով իսկապես շահագրգռված է խորացնելու իր կապերը եվրոպական երկրների, մասնավորապես` Գերմանիայի հետ։

Այսօր էլ մենք ունենք լուրջ մտավախություններ, որ մասնավորապես Ադրբեջանի կողմից կան հավակնություններ` տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ, կան նաև վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես` երբ խոսքը գնում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգոծնախարար Արարատ Միրզոյանը։

Նա պատասխանեց գերմանական լրատվամիջոցի այն հարցին, թե ՀՀ–ի հարաբերությունները վատացել են ՌԴ–ի հետ, և կան հարևան ոչ բարեկամ երկրներ, արդյոք ՀՀ–ն այդպիսով ճնշված է այսօր ու ցանկանում է, որ ԵՄ–ն` ի դեմս Գերմանիայի, ավելի մեծ աջակցություն ցուցաբերի ՀՀ–ին։

«Մենք ունենք 4 հարևան, որոնցից երկուսի հետ ունենք փակ սահմաններ։ Հիմա կարգավորման գործընթաց է գնում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Երբեմն մեզ թվում է` մենք մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»,– հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Նա ընդգծեց, որ ՀՀ–ն և' տնտեսական (այդ թվում էներգետիկ փոխկապակցվածության), և' քաղաքական, և' արժեքների, և' անվտանգային առումներով իսկապես շահագրգռված է խորացնելու իր կապերը եվրոպական երկրների, մասնավորապես` Գերմանիայի հետ։

«Անվտանգային այն մեխանիզմները, որոնք ՀՀ–ն նախատեսել էր, մենք տեսանք, որ իրականում արդյունավետ դուրս չեկան»,– նկատեց Միրզոյանը։

Ըստ նախարարի` այս գիտակցումը ՀՀ իշխանությունները տեսնում են և' հայկական, և' եվրոպական բազմաթիվ երկրների կողմից։

armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10