Այսօր Ելիսեյան պալատում տեղի կունենա Փաշինյան-Մակրոն հանդիպումը

14.09.2018 12:14
1231

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, սա երկրորդ օրն է։

Երևանի ժամանակով ժամը 15-ի սահմաններում Ելիսեյան պալատում տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Նախատեսված է աշխատանքային ճաշ։

Հիշեցնենք՝ երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ հանդիպել են Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Հաջորդ ամիս՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, Մակրոնն է գալու Հայաստան։

Փաշինյան-Մակրոն հանդիպումը Բելգիայում, 2018թ.
Փաշինյան-Մակրոն հանդիպումը Բելգիայում, 2018թ.

Աշխատանքային այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան ընթրիքի ժամանակ նա տեղի հայերին ասաց, թե այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, «շատ պարզ բան է՝ ընդամենը Հայաստանի քաղաքացին սկսեց հավատալ ինքն իրեն․ դա է առանցքային փոփոխությունը»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այժմ Հայաստանում, ըստ էության, կառավարման նոր մոդել է՝ ուղիղ ժողովրդավարություն, մասնավորեցնելով՝ այսուհետև ավելի շատ գործի կդրվի ժողովրդական հանրաքվեների ինստիտուտը։

Վարչապետը երեկ Փարիզի կենտրոնում ծաղկեպսակ դրեց Կոմիտասի արձանի մոտ։ Այն Դավիթ Երևանցու քանդակած արձանն է, վեր է խոյանում Սենա գետի ափին՝ հենց Փարիզի սրտում։

 
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Փարիզի քաղաքապետի հետ, իսկ ավելի ուշ Փաշինյանը կրկին կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ այս անգամ ավելի մեծ ֆորմատով. մոտ 800 մարդ է մասնակցելու այդ հավաքին։

Ֆրանսիան, լինելով Եվրամիության առանցքային երկրներից մեկը, ավանդաբար համարվել է բարեկամ երկիր Հայաստանի համար։ Ֆրանսիան օրենքի ուժով և բանաձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, անգամ նախաձեռնություն կար քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն ընդունված փաստաթուղթը մերժվեցՖրանսիայի Սահմանադրական խորհուրդում։

azatutyun.am

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11