Այսօր Երևան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը

12.03.2019 10:33
1217

Այսօր Երևան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը, ինչպես հայտարարել էր` իր հետ Հայաստան է բերում ղարաբաղյան խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ:

ԵԱՀԿ նախագահությունը հունվարի 1-ից մեկամյա ժամկետով ստանձնած Սլովակիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, թե խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը:

Հարավկովկասյան այցի շրջանակում Լայչակի առաջին կանգառը Բաքուն էր: Ադրբեջանի մայրաքաղաքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի: Չնայած ԵԱՀԿ գործունեության լայն շրջանակին՝ Ադրբեջանի ղեկավարները եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպմանը խոսել են հիմնականում ղարաբաղյան խնդրից:

«Հակամարտության կարգավորման գործում ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն է», - հայտարարել էր Իլհամ Ալիևը և դժգոհել, թե Երևանը լուրջ ցանկություն չի ցուցաբերում առարկայական բանակցություններ վարելու համար և ամեն կերպ փորձում է խոչընդոտել գործընթացին:

Էլմար Մամեդյարովն, իր հերթին, խնդրանքով է դիմել ԵԱՀԿ գործող նախագահին՝ «Երևանում հարցրեք՝ ժողովրդին խաղաղությա՞ն ենք նախապատրաստում, թե՞ այլ ճանապարհ ենք ընտրում»:

ԵԱՀԿ գործող նախագահը դրական է գնահատել թե՛ Ադրբեջանի նախագահի, թե՛ արտգործնախարարի հետ հանդիպումները, Բաքու կատարած այցն ամփոփելիս ասել է ՝ կշարունակեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել:

Լայչակի պաշտոնավարման ժամանակ Սլովակիան աչքի է ընկել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ, ընդ որում՝ Եվրամիության անդամ այդ երկիրը չեխական արտադրության մահաբեր զենքը Բաքու է հասցրել Իսրայելի տարածքով, աղմկահարույց այս գործարքը պարզել էին տեղական լրատվամիջոցները:

ԵԱՀԿ գործող նախագահը Երևան է ժամանում Ադրբեջանում մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ֆոնին ՝ մինչև 10 հազար զինվորների, 500 հրասայլի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զինվորները հարձակողական ծրագիր են իրագործելու՝ փորձելով պայմանական հակառակորդին խոցել մի շարք ուղղություններով: Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու նաև վերջին տարիներին ձեռք բերված նոր զինատեսակները:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40