Սյունիքի մարզում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

14.01.2021 18:32
5308

Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք կստանա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, ցերեկային աջակցության ծառայություն կտրամադրվի 100 երեխայի՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Սա հնարավորություն կտա ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը զուգահեռ զարգացնել երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվություն տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին:

Միևնույն ժամանակ, ԱՍՀՆ շարունակում է ստեղծել նպաստավոր պայմաններ երեխաների՝ հասարակությունում լիարժեք ներառման, սոցիալական և առողջական խնդիրների լուծման օժանդակման, կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելման համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40