Այսօր Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասմությունը դատապարտեց Թուրքիային և Ադրբեջանին

07.10.2020 17:51
1142

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ազգաբնակչության դեմ պարտադրված պատերազմն այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում էր: Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի միջև կարծիքների փոխանակում տեղի ունեցավ:
Պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ բոլոր քաղաքական խմբակցություններից, հստակորեն և խիստ կերպով դատապարտեցին Թուրքիայի դերը հակամարտության սրացման մեջ, ինչպես նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ ունեցող վաթսուն պատգամավորից միայն հինգն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Բոլոր հինգ պատգամավորները նախկինում  Ադրբեջանի հետ սերտ կապեր են ունեցել, որոշները՝ նեղ անձնական շահեր: Մեծ թվով եվրապատգամավորներ շեշտեցին, որ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է: Նրանք խիստ քննադատեցին Թուրքիայի իշխանություններին հայերի դեմ կռվելու նպատակով  Սիրիայից և Լիբիայից ջիհադիստներ ուղարկելու համար:

Հայոց ցեղասպանության ժխտման փաստը Թուրքիայի հասցեին հաճախակի ուղղված քննադատության պատճառներից էր: Որոշ պատգամավորներ խստորեն դատապարտեցին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ  արգելված կաստետային ռումբերի կիրառումը: Եվրապատգամավորները կոչ արեցին բարձր ներկայացուցիչ Բորելին շտապ գործողություններ ձեռնարկել: Որոշ պատգամավորներ շեշտեցին, որ անհրաժեշտ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Կարծիք հնչեց, որ Իսպանիան պարտավոր է դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային: Եվրապատգամավորները կոչ արեցին կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: Եզրափակիչ խոսքում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ինքը խոսակցություն է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Թուրքիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին: Նա նաև նշեց, որ Ադրբեջանը բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ է առաջ քաշում:

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի լիագումար նիստը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագախ Գասպար Կարապետեանը նշեց. «Քանի որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերջին տաս օրերի ընթացքում ակտիվ աշխատանք է տարել եվրապատգամավորների հետ՝ նրանց Ադրբեջանի հարձակման մասին տեղեկություններ փոխանցելով, մեզ համար ակնհայտ էր, որ պատգամավորները վրդովված են, և այս արդյունքը կանխատեսելի էր: Այսօր պատգամավորները հստակ ուղերձ հղեցին Եվրոպական Խորհրդին, ինչպես նաև Էրդողանին՝ դատապարտելով համակարտությունում Թուրքիայի ավերիչ դերը: Բացի որոշ բացառություններից՝ պատգամավորների համար ավելի և ավելի ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան հակամարությունը տարածքային հակամարտություն չէ և որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն կործանարար քաղաքականությունն են վարում:
 
Կարապետեանը ավելացրեց. «ԵՄ-ն պետք է շոշափելի քայլերի դիմի, այն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: ԵՄ որոշումներ կայացնողները պետք է գիտակցեն, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ այլ ինչ է, քան իրենց պատմական հայրենիքում Արցախի բնիկ հայ բնակչության գոյության հարցը: Արցախի ժողովուրդն արդեն ժողովրդավարական ուղիով արտահայտել է իր կամքը՝ անկախություն հայտարարելով: ԵՄ-ն պետք է հարգի այդ որոշումը և ճանաչի անկախությունը: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Եվրոպայում իր հանձնախմբերը ակտիվորեն աշխատելու են այդ ուղղությամբ»:

Մինչ տեղի էր ունենում Եվրախորհրդարանի լիագումար նիստը, Բելգիայի և հարևան երկրների հազարավոր հայեր և աջակիցներ խաղաղ ցույց կազմակերպեցին Բրյուսելում՝ ԵՄ հաստատությունների  առջև: Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ և խաղաղության համար այս ցույցը կազմակերպվել էր Բելգահայ համայնքային կոմոտեի կողմից: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հրավերով ցույցին ներկա եղան և ելույթներով իրենց աջակցությունը հայտնեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր վան Դալենը (Նիդեռնանդներ), Ֆրանսուա Ալֆոնսին (Ֆրանսիա) և Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08