Մահացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը

18.10.2018 10:27
1230

Ստամբուլում 90 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ցավալի լուրը հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Բժիշկների խոսքերով, վերջին ժամերին Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում, նրա սիրտը երկու անգամ կանգ էր առել: Թեև բժիշկներին հաջողվել էր վերականգնել սրտի աշխատանքը, սակայն պատկառելի տարիքը թույլ չի տվել հաղթահարել ճգնաժամը, Գյուլերը մահացել է սրտի անբավարարության հետևանքով:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»:

Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները: Գյուլերի ֆոտոխցիկը «որսացել» է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը:

Մեկ ամիս առաջ Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը, որտեղ ներկայացված են Գյուլերի արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, նկարներ, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40