Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

10.04.2022 10:28
3069

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:

Ինչպե՞ս ընդունեցին Քրիստոսին Երուսաղեմում

Քրիստոսին Երուսաղեմում ընդունեցին մեծ ցնծությամբ։ Մարդիկ ընդառաջ եկան Քրիստոսին ձիթենու և արմավենու  ճյուղերով, իրենց զգեստները Տիրոջ ոտքերի առաջ տարածելով և փառաբանությամբ․ «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): 

Եկեղեցու հայրերը բացատրում են, որ ոստեր և ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում, և  Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը մահվան հանդեպ հաղթանակի խորհուրդն ուներ:

Բա՞ց, թե՞ փակ խորանով է այսօր մատուցվում տոնական Սուրբ և Անմահ Պատարագը

Ծաղկազարդի նախորդ` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ի՞նչ են խորհրդանշում եկեղեցում այս օրը օրհնվող ու բաժանվող ոստերը

Ծաղկազարդի առավոտյան բոլոր եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտւուղ ոստերը, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Ո՞րն է տոնի խորհուրդը

Ծաղկազարդը ցնծության օր է։ Մարդիկ Քրիստոսի դիմավորում էին որպես Թագավորի՝ փառաբանելով Նրան։ Թվում էր, թե Քրիստոս հյուրընկալվում է մի իսկական դրախտում, ուր ճանաչում ու ընդունում են Նրան, ուր Նա ունի հետորդներ։ Սակայն ի՞նչ եղավ հետո։ Հաջորդող շաբաթը ցույց տվեց, որ Քրիստոս այս ցնծությամբ իրականում մտնում էր ոչ թե մի դրախտ, այլ ընդհակառակը՝ իր չարչարանքների վայրը։ Ընդ որում Նա իր իսկ կամքով է գալիս Երուսաղեմ՝ ցույց տալով, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի հաջորդ օրվանից սկսվում են Քրիստոսի չարչարանքները, որոնք ավարտվում են խաչելությամբ։ Այն նույն մարդիկ, ովքեր այս օրը դիմավորում էին Թագավորին՝ փառաբանելով ու մեծարելով, հետագայում պահանջում են  չարչարանքների ենթարկել Նրան և մահվան դատապարտել։ 

Այսօր մեր՝ քրիստոնյաներիս համար ստեղծված է ևս մեկ առիթ՝ մտածելու՝ մենք ո՞վ ենք։ Արդյո՞ք այն մարդկանց շարքերում ենք, ովքեր ժպիտներով ու փառքով դիմավորեցին Տիրոջը, սակայն հետո՝ ընդամենը մեկ շաբաթ անց խաչը հանեցին նրան, թե՞ հասկանալով մարդկության կատարած սխալն՝ այժմ արդեն հետնորդն ենք Քրիստոսի։ Այս օրը առիթ է՝ խորհելու՝ մենք ինչպե՞ս ենք վարվում, երբ Քրիստոս ընդառաջ է գալիս մեզ։ Փառաբանությամբ  ընդունո՞ւմ ենք Քրիստոսին, իսկ դժվարությունների պահին մերժում, կամ գուցե մնո՞ւմ ենք Նրա կողքին՝ ամեն մի փորձության մեջ, թե՞ անգամ չենք էլ նկատում՝ որ Նա գալիս է։

Մերն է ընտրությունը, թե ինչպես կվարվենք և մերն է նաև պաասխանատվությունը։ Կընդունե՞նք Քրիստոսին՝ մենք էլ ընդառաջ գնալով, թե՞ կխաչենք Նրան։ Սակայն ընտրությունը կատարելիս հիշենք, որ մի դեպքում չորանալու ենք, ինչպես անպտուղ թզենին՝ Քրիստոսի պատմած առակում, մյուս պարագայում ծաղկելու ենք, լցվելով հույսով ու լույսով։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այսօր ԱՀԹ բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

lurer.com

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

21.08.2026 16:42

Եվ Տիրոջ օգնությամբ «Սյունյաց երկրին» հասանելի դարձավ Խուստուփի առասպելական քարայր–ուխտատեղիի մուտքը

21.08.2026 14:55

Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

21.08.2026 12:42

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

21.08.2026 11:02

Մոսկվան կարող է ընտրողական տնտեսական ճնշում գործադրել ՀՀ-ի վրա․ The National Interest

21.08.2026 10:55