Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

20.02.2022 15:11
3081

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ:

«34 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Հայաստանում և Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ էր իր հզորությամբ, խորապես ազգային էր և ժողովրդավարական։

Համաժողովրդական շարժմամբ մեր ժողովուրդը կրկին ցույց տվեց իր միասնությունը, կարևորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու և վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման:

Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք հիշում և մեր գլուխները խոնարհում ենք մեր հերոսների՝ Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, վերջին երեք տասնամյակներում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ:

Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է: Այսօր մեր քայլերն ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը:

Համոզված եմ՝ հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա՝ հանուն մեր իղձերի ու երազանքների իրականացման: Միայն այդպես կկարողանանք վառ պահել մեր բոլոր հերոս զավակների հիշատակը: Նրանց սերունդների, մեր ընդհանուր Հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը: Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»:

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21