Այսօր Հայ մամուլի օրն է. շնորհավորում ենք

16.10.2018 12:11
1358

Առավոտվանից շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ենք ստանում մեր ընթերցողներից ու բարեկամներից, պարբերական մամուլի հարգն իմացող մարդկանցից՝  Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Մենք էլ միանում ենք շնորհավորանքներին եւ մեր մաղթանքներն ուղղում հանրապետության տպագիր մամուլի ներկայացուցիչներին, լրագրողական համքարության հետ իրենց ճակատագիրը կապած մարդկանց:

Կյանքը ցույց տվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պայմաններում պարբերական մամուլը ոչ միայն դիմանում է ժամանակի մարտահրավերներին, փորձություններին ու մրցակցությանը, այլեւ հանրության մի զգալի մասի կողմից մնում պահանջված ու սպասված:

Դրա օրինակներից մեկն էլ «Սյունյաց երկիր» թերթն է՝ իր syuniacyerkir.am կայքով, որի բաժանորդներն ու ընթերցողներն ավելանում են օրավուր:

Ամեն տարվա այս օրն ազգովի հետադարձ հայացք ենք ձգում հայ պարբերական մամուլի անցած ճանապարհին եւ վերստին համոզվում ու հպարտանում, որ 1794 թվականից մամուլը անկրկնելի եւ բացառիկ ներդրում է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:

Հարգանքի տուրք ենք մատուցում ժամանակի նշանավոր լուսավորիչ եւ հրատարակիչ Հարություն քահանա Շմավոնյանի հիշատակին, ով հայոց մեջ հիմնադրեց առաջին պարբերականը եւ ազդարարեց եվրոպական չափանիշներով հայ ժողովրդի քաղաքակրթական վիճակի մի նոր, բարձր աստիճանի լինելության իրողությունը:

«Ազդարարը» գործեց երկու տարի (1794-1796թթ.), ունեցավ 18 համար, բայց սկիզբ դրեց մի նոր մշակույթի, որ արդիական է 224 տարի անց անգամ, որ պահանջված է լինելու հետայսու նույնպես:

Ավելի ուշ պարբերաթերթեր ստեղծվեցին նաեւ Սյունիքում եւ հատկապես Գորիսում:

Առաջինը, իհարկե, Գորիսում հրատարակված քաղաքական, հասարակական, տնտեսական եւ գրական շաբաթաթերթն էր, որ լույս է տեսել 1909թ. դեկտեմբերին եւ գոյատեւել մեկ տարի. հրատարակիչ խմբագիրն էր Սիմոն Տեր-Մինասյանը, որի հիշատակը, գոնե ուշացումով, պարտավոր ենք հավերժացնել Գորիսում:

Հետագայում «Գավառին» հաջորդեցին նոր պարբերականներ, որոնք եղել եւ մնում են իբրեւ ազգային մշակութային ժառանգության մի կարեւոր բաղադրիչ, իբրեւ սկզբնաղբյուր Սյունիքի պատմությունը հետազոտողների համար, եւ ունենալու են այդ նշանակությունը հետայսու:

Ուզում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել նաեւ բոլոր նրանց, ովքեր ավելի քան մեկ դար շարունակ Սյունիքում հիմնադրեցին, խմբագրեցին, լրագրողական ազնիվ ու նվիրական աշխատանքով արարեցին թերթեր, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում:

Կրկին շորհավորում ենք պարբերական մամուլի դժվարին ճակատում ստեղծագործող, արարող, մեր երկրի նորօրյա ընթացքն ազնվորեն վավերագրող լրագրողներին՝ մասնագիտական տոնի առիթով, յուրաքանչյուրին մաղթում հաջողություններ նաեւ անձնական կյանքում:

Իսկ մարտահրավերներին կդիմակայենք առավել արժանապատվորեն, եթե, ի վերջո, մեր բազմազանությամբ հանդերձ, մասնագիտական համերաշխությունն արմատներ ձգի մեզանում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40