Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը

31.03.2020 18:14
1628

Հարգելի՛ քաղաքացիներ

Համացանցային տարբեր հարթակներում մեղադրում, հորդորում կամ պահանջում եք Սյունիքի մարզպետարանից հրապարակել կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը՝ ըստ մեր մարզի բնակավայրերի, անգամ անուններ ու մարդկանց անձնական տվյալներ եք պահանջում․․․

Հարգելինե՛ր, հիշեցնում ենք, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, եւ ինչպես ձեզնից յուրաքանչյուրը, այնպես էլ պետական կառավարման բոլոր մարմինները, այդ թվում՝ Սյունիքի մարզպետարանն աշխատում են ըստ ՀՀ օրենսդրության եւ պարետատան ցուցումների ու արտակարգ դրության մեջ գործող նորմերի, հետեւաբար, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՆՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ․․․

Արտակարգ դրության պայմաններում կենտրոնացված կարգով պաշտոնական տվյալներ հրապարակում է միայն Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն հարթակը, որին եւ կոչ ենք անում հետեւել։ Այն պարբերաբար հրապարակում է տվյալներ նաեւ ըստ մարզերի։

Դրա փոխարեն, հիշեցնում ենք, որ դեռեւս շաբաթներ առաջ սկսեցինք ու շարունակեցինք կոչերը, պահանջները ձեր անվտանգ վարքի կանոնների վերաբերյալ, խնդրեցինք հետեւել դրանց։ Իսկ այսօր ոչ միայն մարզպետարանը, այլեւ պետական պատասխանատու բոլոր կառույցները անընդմեջ ձեզ հիշեցնում են արտակարգ դրության կանոններին հետեւելու մասին, պահանջում ենթարկվել դրանց։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոմանց թվում է, թե առանձին տվյալներից մարդիկ կզգաստանան, մինչդեռ անկախ նրանից՝ որեւէ համայնքում կա վարակի դեպք, թե՝ ոչ, անկախ նրանից այդ դեպքը 1-ն է, թե մի քանիսը,‼️‼️ՁԵՐ ՎԱՐՔԸ ԴՐԱՆԻՑ ՉՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ։ Որեւէ բնակավայրում դեպքի բացակայությունը չի նշանակում ազատ դուրս գալ փողոց կամ չհետեւել ախտահանման նորմերին․․․
Այնպես որ, անկախ թվերից ու փաստերից, բոլորդ պարտավոր եք ենթարկվել անվտանգ վարքի այն կանոներին, որոնց մասին ամեն օր եւ ամեն պահ ձեզ հիշեցնում են․․․

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23