Հովսեփ Առաքելյանը ծանոթացել է Իշխանասար, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի հիմնախնդիրներին

06.11.2024 19:44
849

Սույն թվականի նոյեմբերի 6-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը շրջայց է կատարել Սիսիան համայնքի Իշխանասար, Անգեղակոթ և Շաքի բնակավայրեր, ծանոթացել բնակավայրերում առկա հիմնախնդիրներին, որոնք բազմաթիվ էին, բազմաբնույթ և տարիներով կուտակված։

Բարձրացված հարցերը վերաբերում էին փողոցային լուսավորությանը, ճանապարհների բարեկարգմանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների բացակայությանը կամ վերանորոգմանը, անմխիթար վիճակում գտնվող վարչական շենքերին և Մշակույթի տներին։

Այցելության ժամանակ Հովսեփ Առաքելյանը այցելել է վերոնշյալ երեք բնակավայրերում կառուցվող «մոդուլային տիպի» դպրոցների շինարարական աշխատանքներին, ծանոթացել առաջացած խնդիրներին։

Բարձրացված խնդիրներից մի քանիսը տեղում պարզաբանվել են, իսկ մնացած հարցերի վերաբերյալ Հովսեփ Առաքելյանը բնակավայրերի վարչական ղեկավարներին հորդորել է գրավոր տարբերակով ներկայացնել՝ շուտափույթ և համարժեք լուծում տալու համար:

Համայնքի ղեկավարն այց է կատարել նաև բնակավայրերում գործող արտադրամասեր, ծանոթացել արտադրության ծավալներին և ուրախությամբ նշել, որ համայնքում նմանատիպ արտադրամասերը անչափ կարևոր են տնտեսության զարգացման համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40