Աժ պատգամավոր Տիգրան Կարապետյանին՝ մանդատը վայր չդնելու հորդոր եւ պահանջ

23.12.2020 16:13
84140

Հարգելի պարոն Կարապետյան
Տեղյակ ենք Ձեր որոշմանը՝ դուրս գալ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից եւ վայր դնել պատգամավորական մանդատը:
Անկեղծորեն՝  Ձեր որոշման առաջին մասը՝ դուրս գալ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից, ողջունում ենք, քանզի հենց իշխող քաղաքական թիմի անխոհեմ գործելակերպի հետեւանքով երկիրը ծնկի եկավ թուրքի առջեւ: Նույնիսկ ողջամիտ կլիներ, եթե ավելի շուտ լքեիք այդ խմբակցությունը:
Եվ ուրեմն՝ Ձեր քայլն ընկալում ենք իբրեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի ակտին համաձայն չլինելու հստակ դիրքորոշում:
Ընկալում ենք իբրեւ այդ փաստաթղթի 9-րդ՝ հակասյունիքյան ամոթալի կետը մերժելու ճիչ:
Ընկալում ենք իբրեւ Սյունիք-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանագծման շուրջ տեղի ունեցող խիստ կասկածելի գործընթացի դեմ բողոքի ցույց:
Եվ, առհասարակ, այդ քայլը համարում ենք Սյունիքի ներկայով ու ապագայով մտահոգ հայ մարդու, երկրամասում սրբություններ եւ արմատներ ունեցող անձնավորության պահվածք:
Սակայն, կողմ լինելով իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունից դուրս գալու ակնհայտ բարոյական քայլին, դեմ ենք պատգամավորական մանդատը վայր դնելու Ձեր որոշմանը:
Բազմաթիվ սյունեցի ընտրողների անունից հորդորում եւ պահանջում ենք՝ հետ կանգնել այդ որոշումից եւ անկախ պատգամավորի կարգավիճակով, նոր ուժով ու ակտիվությամբ մասնակցել հայոց խորհրդարանի աշխատանքներին:
Մենք նույնիսկ չենք ուզում այս պահին գնահատական տալ Ձեր՝ մինչեւ այժմ ծավալած խորհրդարանական գործունեությանը. դրա ժամանակը չէ, դրան կանդրադառնանք հետո:
Հիմա կարիք ունենք, որ սյունիքյան մտահոգությունները պատշաճ ձեւով ու հետեւողականորեն բարձրաձայնվեն Ազգային ժողովում՝ հետապնդելով, անշուշտ, ազգանպաստ լուծումներ:
Եվ քանի որ Սյունիքը միշտ չէ, որ երեւացել է ու երեւում է մայրաքաղաքի իշխանական պատուհաններից, դա կարող են անել նախեւառաջ սյունեցի անկախ պատգամավորները, ովքեր կաշկանդված չեն կուսակցական, քաղաքական շահերով, ովքեր Սյունիքին ծառայելը համարում են խորհրդարանական գործունեության անկյունաքար:
Դուք կարող եք լինել այդպիսի պատգամավոր…
Ուստիեւ՝ անպայման հրաժարվեք պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումից, մնացեք անկախ պատգամավոր եւ Ձեր գործունեությամբ լծվեք Սյունիքին սպառնացող վտանգների չեզոքացմանը, Սյունիքի պաշտպանունակության ամրապնդմանը, Սյունիքի ռեսուրսները երկրամասի պաշտպանությանը ծառայեցնելու խնդրի լուծմանը:
Ի վերջո սյունեցիներն են իրենց քվեով Ձեզ ընտրել Ազգային ժողովի պատգամավոր: Եվ ընտրել են, որ մեր երկրամասը ներկայացնեք երկրի օրենսդիր մարմնում, կռիվ տաք հանուն Սյունիքի, հանուն ամեն մի սյունեցու: Իսկ հիմա՝ երկրամասի համար ճակատագրական պահին ուզում եք վա՞յր դնել մանդատը: Չէ, թույլ չենք տալիս Ձեզ գնալ այդ ճանապարհով:
Հակառակ դեպքում, ներող եղեք, անկախ պատգամավորի կարգավիճակից (առանց ընտրողներիս դիրքորոշման հետ հաշվի նստելու) հրաժարվելը կդիտարկենք փախուստ կրակագծից, ընդ որում՝ փախուստ այն պահին, երբ երկրամասը կանգնած է լինել-չլինելու իրական սպառնալիքի առջեւ, երբ մեր սրբազան երկրամասի համար վճռորոշ ժամին որոշ մարդիկ փորձում են ձեռքեր տաքացնել Սյունիքի դժբախտության վրա:
Ուրիշ պահանջ-պատվիրան էլ ունենք. որպես անկախ պատգամավոր անհապաղ ձեռնամուխ եղեք Սյունիքին նվիրված ԱԺ հատուկ նիստ հրավիրելու գործընթացին, ընդ որում՝ ցանկալի է, որ նման նիստ գումարվի հենց Սյունիքում: Խորհրդարանի արտահերթ նիստը պետք է կոչված լինի Սյունիքին սպառնացող բոլոր վտանգների վերաբերյալ պետական հստակ դիրքորոշման, Սյունիքի անվտանգության եւ անձեռնմխելիության ապահովմանը միտված կոնկրետ միջոցառումների մշակմանը:
Ի դեպ, «Սյունյաց երկիրը» պատրաստ է իր ձեռքի տակ եղած նյութերով մասնակից լինել այդ նախաձեռնությունը պատշաճ մակարդակով կյանքի կոչելուն:
Միեւնույն ժամանակ՝ Դուք կարող եք սյունիքանպաստ այլ նախաձեռնություններվ եւս հանդես գալ՝ սերտորեն համագործակցելով մարզի համայնքային եւ տարածքային իշխանությունների մտահոգ պաշտոնյաների հետ, ականջալուր լինելով մարզի բնակչությանը: Իսկ մինչ այդ, կրկնում ենք, պետք է հստակեցնել Սյունիքի հանդեպ պետական քաղաքականության սկզբունքները:
Մի խոսքով՝ մեր սերնդին է վիճակված հերթական անգամ արժանապատվորեն տեր կանգնելու Սյունիքին, եւ Դուք, իբրեւ խորհրդարանի անկախ պատգամավոր, կարող եք ու պետք է լինեք այդ պայքարի առաջնագծում:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15