Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16
658

Երկօրյա պայքարից հետո Կապանի մշակույթի կենտրոնում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցան մրցաշարի փակման արարողությունը և մրցանակների հանձնումը։ Մրցաշարի արդյունքներն ամփոփեց օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: Հաղթող դարձավ Երևանի թիվ 77 դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն էր, երրորդը Այնթապի միջնակարգ դպրոցի հավաքականն էր։ Բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերի տնօրեն Ինեսա Մարգարյանը, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը։ Միջազգային  գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը սպորտային բաղադրիչից զատ` կարևորեց նաև այն, որ պատանի շախմատիստները հաղորդակցվում են միմյանց հետ, ձեռք բերում նոր ընկերներ, այցելում Կապանի տեսարժան վայրեր։

Սմբատ Լպուտյանը և Ինեսա Մարգարյանը հատուկ մրցանակներ հանձնեցին  առանձին խաղատախտակների վրա լավագույն արդյունքներ ցույց տված շախմատիստներին։ Մեդալներ, հուշանվերներ և հավաստագրեր հանձնեցին մրցանակակիր թիմերին և նրանց մարզիչներին։ Իսկ ընդհանուր առմամբ՝ հավաստագրեր և Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից հուշանվերներ ստացան մրցաշարի մասնակից 14 թիմերի շախմատիստները։

Այնուհետև առաջիկա կարևոր մրցաշարին՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը, Ծաղկաձորում կայանալիք ՖԻԴԵ-ի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության եվրոպական մրցումային փուլին հաջող մասնակցելու մաղթանքներ եղան։ Ամենավերջում շնորհակալություն հայտնվեց հայ բարեգործական ընդհանուր միությանը, Կապանի համայնքապետարանին և այն մարդկանց, ովքեր նպաստեցին օլիմպիադայի եզրափակիչ փուլի կայացմանը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40