Վաստակավոր մանկավարժը Մեղրիից, որ այլեւս մեզ հետ չէ

13.12.2023 15:04
4136

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց Մեղրի համայնքի հարգված բնակչուհի, ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Վերժինե Աշոտի Գրիգորյանը։ Փայլուն, անթերի մի մասնագետ, ում շնորհիվ Մեղրիի տարածաշրջանի տասնյակ սերունդներ իրենց մաթեմատիկական խոր ու կայուն գիտելիքների համար երախտապարտ են տիկին Գրիգորյանին։

Մանկավարժ էր ոչ միայն կոչումով, այլեւ ամբողջ էությամբ։ Ապրում էր իր աշխատանքով, մանկավարժական ամեն հնարք կիրառում, որ մաթեմատիկական նրբությունները հասանելի լինեն նաեւ թույլ աշակերտներին։

Կես դարից ավելի ֆիզկուլտուրայի հարգված ուսուցիչ Վալոդյա Հարությունյանի հետ քայլեց մանկավարժական ճանապարհով՝ թողնելով միայն անբասիր անուն։

Երեք երեխաների սիրասուն մայր էր, գթառատ տատիկ, նաեւ Հարությունյանների մեծ գերդաստանի խոնարհ հարսը։ Նրա դաստիարակած երեխաները ոչ միայն աչքի են ընկնում իրենց ուսումնատենչությամբ, գիտելիքների մեծ պաշարով, պետական մտածողությամբ, այլեւ իրենց ազնվությամբ, արդարախոսությամբ, սկզբունքայնությամբ։

88- ամյա Վերժինե Գրիգորյանը վաղուց էր անցել վաստակած հանգստի, բայց մեղրեցիներիս համար շարունակում էր մնալ պատկառանք ու հարգանք ներշնչող անձնավորություն։

Լույսերի մեջ մնաք՝ աչքի լույսից  զրկված տիկին Գրիգորյան, որ լույս սերմանեցիք Ձեր սաների հոգիներում։

 

Սիրուն Սարգսյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38