Գորիսի բժշկական կենտրոնում արվում է հնարավորը՝ արցախցի բուժառուներին պատշաճ սպասարկելու համար

28.09.2023 19:35
1071

Հայոց Արցախից  բռնագաղթվող  մեր հայրենակիցները՝ վերջին օրերին կրած անհուն տառապանքների հետեւանքով, նաեւ առողջական խնդիրների են բախվում: Պատահական չէ, որ Գորիս ժամանած արցախցիների որոշ մասը  բուժօգնություն ստանալու կարիք է ունենում եւ դիմում Գորիսի բժշկական կենտրոնի մասնագետներին:

Սեպտեմբերի 24-ից սկսած՝ ամեն օր, մի քանի տասնյակ բռնագաղթվածներ են բժշկական օգնություն ստանում Գորիսի բժշկական կենտրոնում: Մի մասը համապատասխան օգնություն ստանալուց հետո հեռանում է հիվանդանոցից, մյուսները ստացիոնար բուժում են ստանում:

Հայրենի օջախներից տեղահանված արցախցիներին ցույց տրվող բուժօգնության դրվածքին ծանոթանալու եւ առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար այսօր «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է այցելել Ազգային ժողովի սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը: Պատգամավորն այցելել է հիվանդասենյակներ, զրույցներ ունեցել բուժառուների հետ, ովքեր իրենց գոհությունն են հայտնել Գորիսի հիվանդանոցի բուժանձնակազմի նվիրական աշխատանքի կապակցությամբ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, ձեռնարկվող աշխատանքների ընթացքը:

Դավիթ Մաշուրյանը հավաստիացրել է նաեւ, որ բուժհաստատությունն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, սննդով, օժանդակ մյուս պարագաներով, եւ ամեն ինչ արվում է արցախցի բուժառուներին պատշաճ օգնություն ցույց տալու համար:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02